Yerevan, 30.April.2026,
00
:
00
BREAKING


«Իմ ղեկավարման ոճը շատ պարզ է՝ հավաքել պրոֆեսիոնալների և չխանգարել նրանց աշխատել». Ազամատ Խակույ

INTERVIEW


Հարցազրույց Ամիօ բանկի վարչության նախագահի տեղակալ, գլխավոր գործառնական տնօրեն Ազամատ Խակույի հետ՝ Amio Pulse նախագծի շրջանակում։


Կպատմե՞ք մի փոքր Ձեր կարիերայի մասին, որտեղի՞ց եք սկսել։

Դպրոցն ավարտելուց անմիջապես հետո, սեպտեմբերի 1-ից ես գնացել եմ աշխատելու։ Իմ առաջին մասնագիտությունը «տերմոպլաստ հաստոցի հաստոցավարն» էր։

Դրան հաջորդեց բանակը, հետո՝ ուսումը, իսկ հետո՝ պետական ծառայությունը, որտեղ աշխատել եմ մինչև 2011 թվականը։ Կյանքի մի շարք հանգամանքների բերումով ստիպված էի դուրս գալ աշխատանքից, և այդ ժամանակ սկսվեց իմ նոր կյանքը, որն էլ բերեց ինձ այնտեղ, որտեղ հիմա եմ։

Աշխատել եմ մի քանի կազմակերպություններում։ Առաջինը լիզինգային ընկերություն էր, որտեղ աշխատում էի որպես միջազգային կապերի խորհրդատու։ Այնուհետև աշխատել եմ ձեռնարկությունում, որը հիմնադրել էին ռուսական և հարավկորեական մեքենաշինական հոլդինգները։ Այն խոշոր ընկերություն էր, որը զբաղվում էր նավթագազային ոլորտում գործարանների կառուցմամբ և արդիականացմամբ։

Հետագայում դարձա միջազգային ներդրումային հիմնադրամի խորհրդատու, իսկ երեք տարի առաջ տեղափոխվեցի Հայաստան։ Ահա իմ ամբողջ կարիերայի ուղին։

Ի՞նչն է Ձեզ ոգեշնչել միանալ Ամիօ բանկին։ Եվ ի՞նչն է ամենաշատը մոտիվացնում Ձեր աշխատանքում։

Եթե խոսենք ոգեշնչման մասին, ապա, իհարկե, մեծապես ոգեշնչում է ինքնին առաջարկը։ Երբ քեզ վստահում են, դա մոտիվացնում է և միաժամանակ լրացուցիչ պատասխանատվություն է հաղորդում՝ չես կարող հիասթափեցնել։ Շատ լավ զգացողություն է, երբ քեզ վստահում են որևէ խնդրի լուծումը և դու հաջողում ես։

Մյուս կողմից ինձ մոտիվացնում էր այն, որ դա շատ լուրջ մարտահրավեր էր, որովհետև ես ստիպված եղա լիովին փոխել կյանքս՝ տեղափոխվել մեկ այլ երկիր, ամբողջովին փոխել շրջապատս ու լեզվական միջավայրս, և մտնել գործունեության միանգամայն այլ ոլորտ։

Այս երկու գործոններն էլ մինչ օրս շարունակում են մոտիվացնել ինձ։

Ինչպե՞ս կբնութագրեք Ձեր ղեկավարման ոճը։

Իմ ղեկավարման ոճը շատ պարզ է՝ հավաքել պրոֆեսիոնալների և չխանգարել նրանց աշխատել։ Իսկ եթե կարողանում ես նաև օգնել, դա ուղղակի հիանալի է։ Շատ կարևոր է լիազորությունների պատվիրակումը և թիմին վստահելը, քանի որ վստահությունն այն հիմնական գործոնն է, որը թիմը դարձնում է ուժեղ։

Իսկ ղեկավարի գլխավոր որակը համարում եմ պատասխանատվությունը՝ աշխատանքի, որոշումների, մարդկանց հանդեպ։ Եթե ​​դա կա, ամեն ինչ լավ կլինի։ Եվ կարծում եմ մեզ մոտ հենց այդպես է։ Երեք տարվա ընթացքում մենք ձևավորել ենք պրոֆեսիոնալ, համերաշխ և ուժեղ թիմ։

Ինչպիսի՞ն է առաջիկա հինգ տարիների Ձեր տեսլականը Ամիօ բանկի համար։

Ըստ իս՝ առաջիկա երեքից հինգ տարիների ընթացքում բանկի գլխավոր նպատակը ոչ միայն Հայաստանի երեք կամ հինգ խոշորագույն ֆինանսական հաստատությունների շարքը մտնելն է և շահույթը մեծացնելը, այլև՝ նոր ստանդարտներ և միտումներ սահմանելը, ոչ միայն պարզապես դրանց հետևելը։ Լավագույն փորձին հետևելը, անշուշտ, անհրաժեշտ է։ Կան օրինակներ, որոնցից արժե սովորել, որոնք պետք է հաշվի առնել ու կիրառել։ Բայց գերնպատակը նոր ստանդարտներ ստեղծելն է։

Մենք պետք է մեզ համար գերնպատակներ սահմանենք և հասնենք դրանց։ Ինչո՞ւ։ Որովհետև այսպիսի գործընթացներում ներգրավվելը ինքնին անչափ արժեքավոր է։ Նույնիսկ եթե վերջնական արդյունքը չլինի ճիշտ այնպիսին, ինչպիսին մենք սկզբում պատկերացնում էինք, այն փաստը, որ մենք ստեղծում ենք ինչ-որ նոր բան, արդեն իսկ մեզ և մեր բանկը դարձնում է յուրահատուկ։

Կա՞ն Ձեր կյանքում մարդիկ, որոնք մեծ ազդեցություն են ունեցել Ձեր կարիերայի վրա։

Հավանաբար, ինչպես յուրաքանչյուրի համար, առաջին ազդեցություն թողնող մարդիկ ծնողներն են։ Իմ կյանքի գլխավոր և բացարձակ չափանիշը միշտ մեկն է եղել՝ ինչ էլ որ անեմ, ինչպես էլ որ վարվեմ, ծնողներս չպետք է ամաչեն ինձ համար։

Իհարկե, իմ կարիերայի և աշխարհայացքի վրա ազդեցություն են թողել և շարունակում են թողնել բազմաթիվ մարդիկ՝ ուսուցիչներ, մարզիչներ, ընկերներ, ղեկավարներ, գործընկերներ։ Այս հարցում ես իսկապես բախտավոր եմ՝ ինձ միշտ շրջապատում են մարդիկ, որոնք ինձանից ավելի ուժեղ են և ես մշտապես սովորում եմ նրանցից։

Ո՞րն է ամենակարևոր բանը, որ Ձեզ սովորեցրել է Ձեր կարիերան։

Ամենակարևորը, որ ինձ սովորեցրել է իմ կարիերան՝ ապագայից չվախենալն է։ Որքան շատ ես կառչում անցյալից, այնքան քիչ հնարավորություններ ես ունենում առաջ շարժվելու։ Երբ մի դուռը փակվում է, մյուսը անպայման բացվում է։ Կարևորն այն է, որ քո հետևում թողնես լավ կատարված աշխատանք և լավ հիշողություն։

Կարիերայի քաղած երկրորդ դասը՝ զարգանալու համար պետք է դուրս գալ հարմարավետության գոտուց։ Այս կանոնը գործում է ամենուրեք՝ սպորտում, աշխատանքում, կյանքում։ Երբ դուրս ես գալիս հարմարավետության գոտուց, սկսում ես առաջընթաց ապրել։

Եվ ևս մի կարևոր միտք, որն ինձ փոխանցել է իմ շատ իմաստուն ղեկավարներից մեկը, և իմ կարիերան ու կյանքի փորձը հաստատում են այն։ Նա ասում էր «Ազամատ, դու կարող ես լինել ով ասես՝ հողափոր, կոշկակար, ով ուզում ես։ Ամենակարևորը՝ լավ կատարես քո գործը, լինես քո գործում մասնագետ։ Եթե մասնագետ ես, ամեն ինչ լավ կլինի»։

Պատկերացրեք, որ ունեք մեկ ազատ օր՝ առանց աշխատանքի և պարտավորությունների։ Ինչպե՞ս կանցկացնեիք այդ օրը։

Հիմա կարող եմ լուրջ դեմք ընդունել և ասել. «Ես այդպիսի օրեր չունեմ, ես միշտ աշխատում եմ»։ Բայց կասեմ այնպես, ինչպես կա։ Ես փորձում եմ մի քանի շաբաթը մեկ ինձ համար մի օր հատկացնել՝ լիովին ազատ աշխատանքից և պարտավորություններից։

Ամենակարևորը այդ օրվա ընթացքում ոչինչ չպլանավորել։ Պարզապես անել այն, ինչ ցանկանում ես։ Ցանկանո՞ւմ ես ամբողջ օրը «Դոկտոր Հաուս» դիտել՝ նայիր։ Ցանկանո՞ւմ ես գնալ մարզասրահ կամ ինչ-որ տեղ ճաշելու՝ գնա։ Ինչ որ ուզում ես անել այդ պահին, անում ես այդ պահին։ Եվ դա իսկապես էներգիա է տալիս։ Ընդհանրապես, հանգստանալ կարողանալը շատ կարևոր հմտություն է։

Մարդիկ, որոնք ասում են, թե 24/7 աշխատում են, ճիշտն ասած, ինձ մի քիչ կասկածելի են թվում։ Ես մի քանի անգամ նման իրավիճակում հայտնվել եմ՝ դա շատ արագ հանգեցնում է հուզական այրման և արդյունավետության կտրուկ նվազեցման։ Դա հնարավոր է, եթե կարևոր խնդիր ես լուծում կարճ ժամանակում, երբ պետք է ջանք գործադրես, բայց մշտապես այդ ռեժիմով ապրել չի կարելի։

Չնայած ես ճանաչում եմ մի քանի մարդկանց, որոնք իրոք այդպես են աշխատում, բայց նրանք յուրահատուկ են։ Նրանք ունեն այլ կենսական էներգիա։ Սակայն հենց այդ բացառություններն էլ ևս մեկ անգամ հաստատում են հիմնական կանոնը։

Եթե ​​կարողանայիք կարիերայի սկզբում ինքներդ Ձեզ մեկ խորհուրդ տալ, ո՞րը կլիներ դա։

Չվախենալ սխալներից։ Սխալվելու վախը շատ հաճախ մարդկանց զրկում է հնարավորություններից։ Ամեն օր մարդու առաջ տարբեր հնարավորություններ են բացվում, բայց շատերին կանգնեցնում է հենց սխալ թույլ տալու, ծիծաղելի թվալու վախը։

Բայց դա էլ է կյանքի փորձ։ Ամեն դեպքում պետք է հասկանալ, որ քո ճանապարհին դու միևնույն է բախվելու ես ինչ-որ բաների և սխալվելու ես։ Երբեմն ծիծաղելի ես թվալու, երբեմն՝ հիմար, երբեմն էլ՝ ուղղակի սխալ։ Բայց պետք չէ այդ ամենից վախենալ։ Կյանքն է այդպիսին։

Ունե՞ք որևէ հոբբի կամ հետաքրքրություն։

Այո, ինչպես բոլորը։ Դա լավ երաժշտությունն է, լավ ֆիլմերը, լավ գրքերը, լավ ուտելիքը, սպորտը։ Եվ իհարկե՝ լավ մարդիկ։

Ո՞րն է Ձեր կյանքի փիլիսոփայությունը։

Պետք է լինել անկեղծ՝ գործում, արարքներում, մտքերում, և չզղջալ այն ամենի համար, ինչ տեղի է ունեցել կամ տեղի չի ունեցել քո կյանքում։ Ահա երկու բան, որոնք ինձ համար շատ կարևոր են։

Ինչ վերաբերում է ափսոսանքին քեզ հետ կատարված ամեն ինչ քո փորձառությունն է, քո հիմքը, որից դու սկսում ես ամեն առավոտ։ Եվ եթե դու ինչ-որ բանի հասնում ես, դա հենց քո անցյալի շնորհիվ է։ Պետք է սիրես քո կյանքը և այդ ժամանակ ամեն ինչ լավ կլինի։

Հայաստանում ապրելը Ձեզ դո՞ւր է գալիս։

Ես ինձ շատ լավ եմ զգում Հայաստանում։ Հաճելի են և՛ մարդիկ, և՛ Երևանը, և՛ ընդհանրապես՝ երկիրը։

Գիտեք, ես եղել եմ տարբեր վայրերում՝ շատ հին ու հարուստ պատմությամբ։ Եվ նման վայրերում ամենակարևորը այն էներգիան է, որը զգում ես։ Անկախ նրանից՝ երկիրը աղքատ է, թե հարուստ, այնտեղ պատերազմ է, թե ոչ, այդ էներգիան կամ կա, կամ չկա։ Դա այն է, ինչը կուտակվել է դարերով։

Հայաստանում այդ էներգիան կա, այն շատ հզոր է։ Այն զգացվում է մարդկանց մեջ, որովհետև նրանք այդ միջավայրում են ապրում և դաստիարակվում են այդ էներգիայի մեջ։ Դա նկատելի է և փոխանցվում է։ Այնպես որ, ես ինձ իսկապես հարմարավետ եմ զգում այստեղ։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank