Գիշերվա ընթացքում իրանական հարձակումներից տուժած գրեթե 100 մարդ է տեղափոխվել Իսրայելի հիվանդանոցներ
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հունիսի լույս 18-ի գիշերը Իրանից Իսրայելի տարածքի հրթիռակոծության հետևանքով վիրավորված 94 մարդ հոսպիտալացվել է։ Այս մասին հայտնում է Իսրայելի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
«Գիշերվա ընթացքում հիվանդանոց է տեղափոխվել 94 տուժած, մեկ տուժածի վիճակը միջին ծանրության է, 85-ը՝ բավարար, երեք տուժած հոսպիտալացվել է տագնապային խանգարումով, ևս 5-ը ներկայումս բուժզննում են անցնում, և նրանց վիճակը դեռ պարզված չէ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Գիշերվա ընթացքում Իրանը մի քանի տասնյակ բալիստիկ և հիպերձայնային հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ, ծանր հրթիռակոծության է ենթարկվել Թել Ավիվը:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...
5
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom



