Իրանը փոխանցել է իր դիրքորոշումը․ դեռ չի ավարտվել պատասխան գործողությունները
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թեհրանն իր դիրքորոշումը փոխանցել է Կատարի և Օմանի միջնորդներին՝ նշելով, որ որևէ բանակցության չի մասնակցի, քանի դեռ չի ավարտել իր պատասխան գործողությունները Իսրայելի հարձակումներին։ Այս մասին հայտնել է Reuters-ը։
Պաշտոնյան հերքել է այն հաղորդումները, ըստ որոնց՝ Թեհրանը դիմել է Կատարին և Օմանին՝ ԱՄՆ-ի մասնակցությամբ հրադադարի բանակցություններ սկսելու նպատակով։
Հիշեցնենք, որ ուրբաթ վաղ առավոտյան Իսրայելը անսպասելի հարվածներ է հասցրել Իրանի տարածքին։
Reuters-ի աղբյուրների փոխանցմամբ՝ հարվածների հետևանքով լրջորեն տուժել է Իրանի ռազմական ղեկավարությունը, մի շարք միջուկային օբյեկտներ վնասվել են։ Իսրայելը հայտարարել է, որ իր ռազմական արշավը կշարունակվի և առաջիկա օրերին նոր թափ կստանա։ Իրանն, իր հերթին, հայտարարել է, որ «կբացի դժոխքի դռները»՝ ի պատասխան Իսրայելի գործողությունների։




















































