Իսրայելը դիմել է Թրամփին՝ Իրանի դեմ պատերազմին միանալու խնդրանքով. Axios
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վերջին 48 ժամվա ընթացքում Իսրայելը դիմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին՝ խնդրելով միանալ Իրանի դեմ պատերազմին՝ նրա միջուկային ծրագիրը ոչնչացնելու համար, գրում է Axios-ը՝ վկայակոչելով երկու իսրայելցի պաշտոնյաների։
Իրանի՝ լեռներում և խորը գետնի տակ գտնվող Ֆորդոյի ուրանի հարստացման գործարանը ոչնչացնելու համար Իսրայելին չեն բավարարում բունկերները ոչնչացնող ռումբերն ու խոշոր ռմբակոծիչները։ ԱՄՆ-ն ունի թե՛ մեկը, թե՛ մյուսը՝ Իրանից թռիչքի հասանելիության սահմաններում։
Սակայն Թրամփի վարչակազմը մինչև այժմ իրեն հեռու է պահել Իսրայելի գործողությունից և պնդել, որ Իրանի համար անօրինական կլիներ պատասխան հարված հասցնել ԱՄՆ օբյեկտներին։ Իրանի վրա ուղիղ հարձակումը, նույնիսկ եթե ԱՄՆ-ի մասնակցությունը սահմանափակվի մեկ օբյեկտի ռմբակոծմամբ, ԱՄՆ-ին ուղղակիորեն կներքաշի պատերազմի մեջ։
Սակայն, եթե գործողության ավարտից հետո Ֆորդոն շարունակի գործել, Իսրայելը կձախողի Իրանի միջուկային ծրագիրը «ոչնչացնելու» իր նպատակը։
Իսրայելցի պաշտոնյան Axios-ին հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարող է միանալ գործողությանը, և որ նախագահ Թրամփը վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ վերջերս ունեցած զրույցում նույնիսկ ակնարկել է, որ անհրաժեշտության դեպքում դա կանի։ Սպիտակ տան ներկայացուցիչը ուրբաթ օրը հերքել է այս պնդումը։
ԱՄՆ երկրորդ ներկայացուցիչը շաբաթ օրը հաստատել է, որ Իսրայելը կոչ է արել Թրամփի վարչակազմին միանալ պատերազմին, սակայն ասել է, որ ներկայումս վարչակազմը չի դիտարկում այդ տարբերակը։ Սպիտակ տան բարձրաստիճան ներկայացուցիչը շաբաթ օրը Axios գործակալությանը հայտարարել է, որ «ինչ էլ որ այսօր տեղի ունենա, դա կանխելն անհնար է»՝ նկատի ունենալով Իսրայելի հարձակումները։
«Բայց մենք հնարավորություն ունենք հասնելու այս հակամարտության հաջող խաղաղ կարգավորմանը, եթե Իրանը ցանկանա։ Իրանի համար խաղաղության հասնելու ամենաարագ ճանապարհը միջուկային զենք ստեղծելու իր ծրագրից հրաժարվելն է»,- հավելել է բարձրաստիճան պաշտոնյան։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































