Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել «Նուբարաշենի» հոգեբուժարանում ինքնասպանության դեպքի առթիվ
SOCIETYՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Նուբարաշենի» հոգեբուժական կլինիկայում տեղի ունեցած ինքնասպանության դեպքի առթիվ։
2016 թվականի հունվարի 24-ին՝ ժամը 08։35-ին, «Նուբարաշենի» հոգեբուժական կլինիկայից ահազանգ է ստացվել, որ նույն օրը, ժամը 8:00-ի սահմաններում, կլինիկայի 6-րդ բաժանմունքի 4-րդ խցում սավանով կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել փորձաքննության մեջ գտնվող Ս.Վարդազարյանը։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական կայքից, դեպքի առթիվ փետրվարի 3-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով, քննություն է տարվում` պարզելու համար Ս.Վարդազարյանի մահվան բոլոր հանգամանքները:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
3
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
4
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet
5
AI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers



