Իրան-Իսրայել հակամարտության թեժ փուլ․ վերջին զարգացումները
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վերջին ժամերին կտրուկ սրվել է Իրանի և Իսրայելի միջև զինված դիմակայությունը։ Թեժ մարտական գործողություններ են ընթանում միաժամանակ մի քանի ուղղությամբ, իսկ դիվանագիտական հարթակը գործնականում լռում է։
Իսրայելը հարվածել է Իրանի միջուկային ենթակառուցվածքներին
Իսրայելի ռազմաօդային ուժերը վերջին 24 ժամում հարվածել են Թեհրանի մերձակայքում և Սպահանում գտնվող օբյեկտների, այդ թվում՝ ուրան հարստացնող կենտրոնների և ռազմական արդյունաբերական համալիրներին: Ըստ իսրայելական աղբյուրների՝ թիրախները ընտրվել են «Իրանի ռազմավարական ներուժը թուլացնելու նպատակով»։
Իրանը պատասխանում է հրթիռներով ու ԱԹՍ-ներով
Իրանը հայտարարել է, որ պատասխանել է «անհամաչափ հարձակումներին»՝ թիրախավորելով իսրայելական ռազմական օբյեկտներ՝ բալիստիկ հրթիռներով և հարվածային անօդաչուներով։ Հարվածները հասցվել են Երուսաղեմի և Թել Ավիվի ուղղությամբ։ Հայտնի է առնվազն 3 զոհի և տասնյակ վիրավորների մասին Իսրայելի տարածքում։
Տնտեսական հետևանքներ
Նավթի գինը կտրուկ աճել է՝ գերազանցելով 7% շեմը, իսկ ոսկու միջազգային արժեքը հասել է մեկ ամսվա առավելագույնին։ Տնտեսագետները կանխատեսում են շուկաների լարվածություն՝ հատկապես էներգակիրների ոլորտում։
Միջազգային արձագանք՝
– Չինաստանը քննադատել է Իսրայելի քայլերը՝ դրանք համարելով «Իրանի ինքնիշխանության կոպիտ խախտում»։
– Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ Թեհրանը պատրաստվում է հաջորդ հարվածով թիրախավորել ոչ միայն Իսրայելը, այլև տարածաշրջանում ամերիկյան ռազմաբազաները։
– ԱՄՆ-ը հայտարարել է, որ «պատրաստ է պաշտպանել Իսրայելի անվտանգությունը բոլոր միջոցներով»։
Իրանը հայտարարել է, որ այլևս իմաստ չի տեսնում միջուկային բանակցությունների շարունակության մեջ։ Թեհրանի ՄԱԿ ներկայացուցիչն այսօր ասել է.
«Իսրայելը բացահայտ պատերազմ է հայտարարել։ Միջուկային խաղաղ ծրագրի հարցում այլևս որևէ վստահություն չունենք»։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































