ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի հակաիրանական բանաձևը Իսրայելին հարձակման առիթ է տալիս. Իրանի ԱԳՆ
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կառավարիչների խորհրդի հակաիրանական բանաձևը, որը հեղինակել են Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան և ԱՄՆ-ն, դարձել է Իսրայելի կողմից Իրանի միջուկային օբյեկտներին հարվածների արդարացում, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ հեռախոսազրույցում։
Իրանի արտաքին գործերի նախարարության հայտարարության համաձայն՝ «Արաղչին քննադատել է ԱԷՄԳ-ի կառավարիչների խորհրդի՝ վերջերս ընդունած բանաձևը Իրանի խաղաղ միջուկային ծրագրի վերաբերյալ, որը առաջարկվել էր ԵՄ եռյակի և ԱՄՆ-ի կողմից, փաստաթուղթը անվանելով Իրանի միջուկային օբյեկտների դեմ սիոնիստական ռեժիմի թշնամական գործողությունների արդարացում և հիմք»։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































