Եթե Երևանից ընդամենը 300 կմ հեռավորությամբ Թավրիզում ռումբեր են պայթում, մենք այս ամենից ևս անմասն չենք կարող մնալ․ Ավետիք Չալաբյան
BLOG«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորուման համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Երբ նայում եմ Թեհրանից և Թել-Ավիվից եկող այս սարսափելի կադրերին, հիշում եմ 2022 թ. փետրվարի 24-ը, երբ Ռուսաստանի Դաշնությունը «Հատուկ բանակային գործողություն» սկսեց Ուկրաինայի դեմ: Այն վերածվեց հյուծիչ բազմամյա պատերազմի, երկուստեք հարյուր հազարավոր զոհերով, ավերված հարյուրավոր բնակավայրերով, միլիոնավոր գաղթականներով, և խաղաղություն երբևիցե հաստատելու խիստ աղոտ հեռանկարով: Մենք, հայերս, թեև այդ պատերազմի անմիջական մասնակիցները չէինք, նրանից առավել շատ տուժողներից մեկն ենք հիմա, փաստացի վճարելով Արցախի կորստով և հայաթափմամբ:

Այսօր պատմությունը մեր աչքի առաջ կրկնվում է՝ չկարողանալով հաղթահարել իրենց հակասությունները բանակցային սեղանի շուրջ, Իսրայելն երեկ սեղմեց մահաբեր կոճակը, Իրանը որոշ հապաղումից հետո կոշտ պատասխան տվեց, և մեր տարածաշրջանը հայտնվեց երկու փաստացի միջուկային տերությունների միջև կործանարար պատերազմի հնարավոր շեմին: Այս պահին ոչ ոք ստույգ չի կարող ասել, թե ինչ սցենարով այն կզարգանա, սակայն ոչ մի կասկած չկա, որ եթե Երևանից ընդամենը 300 կմ հեռավորությամբ Թավրիզում ռումբեր են պայթում, մենք այս ամենից ևս անմասն չենք կարող մնալ:
Երեկ երեկոյան Երևանի կենտրոնում շարունակվում էր ուրախ և զվարթ եռուզեռը, ռեստորանները լիուլի էին, մեր ժողովուրդը ուրբաթ երեկոյան տրված էր վայելքների, մեկ ու մեջ էլ քննարկում էին Իսրայելի հարվածն ու Իրանի հակահարվածը, ինչպես երկու ֆուտբոլային թիմերի խաղ: Նայում էի այս ամենին, ու մտածում, որ մենք պատմությունից ոչ մի բան չենք սովորում, կարծես այս ամենը Խաղաղ օվկիանոսի հեռավոր կղզիներում է տեղի ունենում, Սյունիքին ոչ մի վտանգ չի սպառնում, Իսրայելն ու Իրանն էլ որոշել էին իրար երկնքում տոնական սալյուտ կրակել: Աստված պահապան իր հոտին, գուցե այս ամենի միջով պետք է անցնենք, որպեսզի ուշքի գանք:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well