ԱՄՆ-ը լրացուցիչ ուժեր է տեղափոխում Մերձավոր Արևելք. Associated Press
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ-ը ռազմական ուժեր է տեղափոխում Մերձավոր Արևելք Իսրայելի հարվածներին Իրանի հնարավոր պատասխանի ֆոնին, հայտնում է Associated Press-ը։
Նշվում է, որ USS Thomas Hudner էսկադրոնային ականակիրը հրաման է ստացել սկսել շարժվել դեպի Արևելյան Միջերկրական ծով։
The Jerusalem Post-ը գրում է, որ Իսրայելը կարող է հայտնվել Իրանի հետ լայնածավալ հրթիռային փոխադարձ հարվածների մեջ, որը կարող է տևել մինչև մեկ ամիս:
Թերթի զրուցակիցը հավելել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի և Իրանի միջև հունիսի 15-ին նախատեսված բանակցությունների փուլը «ամերիկա-իսրայելական համակարգված հնարք էր», որի նպատակն էր թուլացնել Իրանի զգոնությունը հարձակումից առաջ։
Պարեբրականի տվյալներով՝ ուրբաթ օրը Իրանի թիրախներին իսրայելական հարվածները «լիովին համաձայնեցված» են եղել Վաշինգտոնի հետ։
Մեկ այլ աղբյուր The Jerusalem Post-ին հայտնել է, որ Իսրայելը փորձում է համոզել ԱՄՆ վարչակազմին միանալ Իրանի միջուկային և ռազմական օբյեկտների դեմ իր գործողություններին:
Հետևեք մեզ՝ այստեղ




















































