Yerevan, 28.March.2026,
00
:
00
BREAKING


Ինչպես պարանը դարձավ ծովային չափման միավոր. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Աշխարհում տրանսպորտային միջոցների արագությունը սովորաբար չափվում է կիլոմետր/ժամ կամ մղոն/ժամ միավորով: Այնուամենայնիվ, երբ խոսքը նավերի մասին է, արագությունը, ավելի ստույգ՝ անցած ճանապարհը ցույց տալու համար օգտագործվում է մեկ այլ անսովոր տերմին, այդ ծովային տերմինը «հանգույցն» է: Ծովային գործերին անգիտակներին ու անծանոթներին դա տարօրինակ է թվում և որոշակի հետաքրքրություն ու հարցեր է առաջացնում։ Պարզվում է, որ այդ բառի իմաստը և դրա ծագումը շատ հեռավոր անցյալից է գալիս և կապված է նավարկության սկզբնավորման, ծովային ավանդույթների և կանոնների հետ: Այսպիսով, որտեղի՞ց է առաջացել «հանգույց» անունը:

Առաջին նավաստիները չունեին գործիքներ, որոնց միջոցով նրանք կարող էին որոշել իրենց գտնվելու վայրը, և նրանց համար դժվար էր նավարկել ափից հեռու։ Նավերի գտնվելու վայրը պարզելու համար նավաստիները սկսեցին օգտագործել նավի արագության արժեքը՝ հաշվարկների համար: Բանն այն է, որ իմանալով նավի արագությունը՝ հնարավոր է հաշվարկել, թե որքան հեռու է նավն անցել իր մեկնարկային կետից, այսինքն՝ ինչքա՞ն է մնում նպատակակետին հասնելու համար: Եվ նավի արագությունը չափելու համար էլ ստեղծվել է պարզունակ, բայց բավականին արդյունավետ սարք։

Այդ գործիքը կոչվում էր լագ։ Սկզբից լագերը պատրաստվում էին նավերի բարակ պարաններից (լագլինից), որոնց վրա որոշակի ընդմիջումներով հանգույցներ էին կապում։ Այդ պարանի ծայրին մի փոքրիկ տախտակ էին ամրացնում։ Արագությունը որոշելու համար շարժվող նավի հետնամասից այդ տախտակը ծովն էր նետվում։ Տախտակը սկսում էր ազատ լողալ, իսկ նավը հեռանում էր նրանից պարանն արձակելով կծիկից։ Նավաստիներից մեկը հաշվում էր որոշակի ժամանակում իր ձեռքերով անցած հանգույցների թիվը։ Ժամանակը չափվում էր ավազե ժամացույցով։ Ճոպանի հանգույցներն այնպես էին կապվում, որ նրանց միջև հեռավորությունը համապատասխանում էր նավի արագությանը մեկ ծովային մղոն/ժամում։

Ահա այդպես էլ նավաստիները որոշել են նավերի արագությունը՝ օգտագործելով «հանգույցներ» բառը, և որը դեռ օգտագործվում է ծովային տերմինաբանության մեջ։ Այդ անունը (ինչպես և սարքի անվանումը) պահպանվել է մինչ օրս։ Այժմ «հանգույցի» արժեքը որպես արագություն սահմանվում է ստանդարտով: Մեկ «հանգույցը» հավասար է ժամում մեկ ծովային մղոնի: Ցամաքային մեկ մղոնը հավասար է 1609,34 մետրի, ծովայինը՝ 1852 մետրի։ Այսինքն, մեկ հանգույցը հավասար է ժամում մեկ ծովային մղոնի, որը մոտավորապես կազմում է ժամում 1,852 կիլոմետր կամ ժամում 1,151 մղոն:

Իհարկե, արդեն վաղուց ոչ ոք պարաններ ծով չի նետում, քանի որ ջրի վրա արագությունը որոշելու ավելի ժամանակակից մեթոդներ կան՝ թե՛ մեխանիկական, թե՛ էլեկտրոնային, թե՛ արբանյակային։ Սակայն, տուրք տալով անցյալին, պահպանվել է պատմական «հանգույց» անվանումը։ Մեր օրերում օգտագործվում են նավերի ժամանակակից լագեր, որոնք բարձր ճշգրտության ծովային մեխանիզմներ են՝ հիդրոմեխանիկական, հիդրոդինամիկ, էլեկտրամագնիսական, հիդրոակուստիկ և այլն։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca Cards