«Ռեալը» 45 միլիոն եվրո է վճարել Արգենտինայի թիմի 17-ամյա խաղացողի համար
SPORTՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մադրիդի «Ռեալը» 6 տարվա պայմանագիր է կնքել աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի նորեկ Ֆրանկո Մաստանտուոնոյի հետ։ Արգենտինական «Ռիվեր Փլեյթը» տրանսֆերից ստացել է 45 միլիոն եվրո, որը ֆուտբոլիստի պայմանագրով ամրագրված հրաժարագինն էր, հաղորդում է x.com/CLMerlo-ն։
Ֆրանկո Մաստանտուոնոն «Ռիվեր Փլեյթի» կազմում կմասնակցի հունիսի 14-ին ԱՄՆ-ում մեկնարկելիք աշխարհի ակումբային առաջնությանը։
Նա «Ռեալին» կմիանա օգոստոսի 15-ին՝ 18-ամյակի հաջորդ օրը։
Ֆրանկո Մաստանտուոնոն «Ռիվեր Փլեյթի» հետ մասնակցել է 61 հանդիպման, խփել է 10 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



