Yerevan, 19.March.2026,
00
:
00
BREAKING


«Թամարա և Անի», «Փինք բերրի», «Արտսվիթ» և մի շարք այլ ընկերությունների՝ խախտումներով պաղպաղակի խմբաքանակների իրացումն արգելվել է

SOCIETY

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը երեք հրապարակումով ներկայացրել է պաղպաղակի արտադրություններում սկսված վերահսկողության արդյունքները, համաձայն որոնց` լաբորատոր փորձաքննության հանձնված 12 արտադրամասերից 10-ի պաղպաղակների նմուշներում հայտնաբերվել են իրավական ակտերով սահմանված նորմերի անհամապատասխանություններ մանրէաբանական և կաթնայուղի զանգվածային մաս ցուցանիշներով: Այս ամսին հայտնում են ՍԱՏՄ-ից:

Տվյալ արտադրատեսակների համար Տեսչական մարմնի կողմից տրվել են իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու կարգադրագրեր։

Իրացման ցանցում ներքոնշյալ խմբաքանակների պաղպաղակների առկայության դեպքում, խնդրում ենք զանգահարել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի թեժ գծին՝ 118:

«ԹԱՄԱՐԱ ԵՎ ԱՆԻ» ՍՊԸ - 21․05․2025թ. արտադրված «Անիտա վանիլային կաթնայուղի փոխարինիչով», 14․05․25թ. արտադրված «Վաֆլե բաժակ շոկոլադե կաթնայուղի փոխարինիչով», 21․05․2025թ. արտադրված «Էսկիմո շոկոլադե կաթնային յուղի փոխարինիչով», 10․04․2025թ. արտադրված «Բրիկետ վանիլային կաթնայուղի փոխարինիչով» (ապրանքանիշը՝ «Անի»):

«ԱՐՏՍՎԻԹ» ՍՊԸ - 25․04․2025թ. արտադրված 90 գրամանոց «Կաթ պարունակող մթերք Ֆանտազիա», 17․05․2025թ. արտադրված 70 գրամանոց «Կաթ պարունակող մթերք Սկյուռիկ», 25․05․2025թ. արտադրված 90 գրամանոց «Կաթ պարունակող մթերք բրիկետ վանիլային», 02․05․2025թ. արտադրված 90 գրամանոց «կաթ պարունակող մթերք բրիկետ շոկոլադե» (ապրանքանիշը՝ «Շանթ»):

«ՆԱԻՐԻ ԼԵՆԴ» ՍՊԸ - 27․05․2025թ. արտադրված Բևեռ էսկիմո,  26․05․2025թ․ արտադրված «Բրիկետ»,  26․05․2025թ. արտադրության «Սթար կոն», 27․05․2025թ. արտադրված «Սթար կոն գետնանուշով շոկոլադ», 08․04․2025թ. արտադրված «Պլոմբիրկա վանիլային», 14․04․2025թ արտադրված «Էսկիմո վանիլային ջնարակ»,  14․04․2025թ. արտադրված «Էսկիմո շոկոլադ ջնարակ»,   26․05․2025թ․ արտադրված «Բևեռ կոն» (ապրանքանիշը՝ «Նաիրի Լենդ»): 

«ՓԻՆՔ ԲԵՐՐԻ» ՍՊԸ - 27․05․2025թ. արտադրված 100 գրամանոց Պաղպաղակ վանիլային շոկոլադային կտորներով պլոմբիր «ՈՒտոպիա»,  30․05․2025թ. արտադրված 80 գրամանոց Վանիլային պաղպաղակ թխվածքաբլիթով «Այս Բուրգեր» պլոմբիր, 29․05․2025թ. արտադրված 1000 գրամանոց Շոկոլադային պաղպաղակ կաթնայուղի փոխարինիչով, 29․05․2025թ. արտադրված 1000 գրամանոց Վանիլային պաղպաղակ կաթնայուղի փոխարինիչով, 27․05․2025թ. արտադրված 500 գրամանոց Մրգային պաղպաղակ կաթնայուղի փոխարինիչով (ապրանքանիշը՝ Փինկ Բերրի):

«ՄԱՌՆԻԿ» ՍՊԸ - 22․05․2025թ. արտադրված Պաղպաղակ վանիլային պլոմբիր, 19.05.2025թ. արտադրված Պաղպաղակ շոկոլադային պլոմբիր (ապրանքանիշը՝ «ՖիՆի»):

«ԻԳԻԹ» ՍՊԸ - 26․05․2025թ. արտադրված «Պաղպաղակ Էսկիմո դեղձի համով կաթնայուղի փոխարինիչով», 21․05․25թ. արտադրված  «Պաղպաղակ Էսկիմո բանանի համով, կաթնայուղի փոխարինիչով», 23․05․2025թ. արտադրված «Բրիկետ վանիլային կաթնայուղի փոխարինիչով», 26․05․2025թ. արտադրված «Էսկիմո վանիլային կաթնայուղի փոխարինիչով» (ապրանքանիշը՝ Իգիթ):

«ԱՇՏԱՐԱԿ ՄԻԼԿ» ՍՊԸ - 23․05․2025թ․ արտադրված «Բուրբոն» վանիլային պաղպաղակ կաթնայուղի փոխարինիչով, 22․05․2025թ. արտադրված «Շոկո» շոկոլադային պաղպաղակ կաթնայուղի փոխարինիչով, 10․05․2025թ. արտադրված պաղպաղակ կաթնայուղի փոխարինիչով, ելակի համով, 23․05․2025թ. արտադրված պաղպաղակ կաթնայուղի փոխարինիչով, հատապտուղի համով (ապրանքանիշը՝ «Աշտարակ կաթ»):

«ԳՐԱՆԴ ՔԵՆԴԻ» ՍՊԸ - 06․05․2025թ. արտադրված «Սենդվիչ» վանիլային պլոմբիր շոկոլադե թխվածքաբլիթով, 24․04․2025թ. արտադրված «Սենդվիչ»  շոկոլադե պլոմբիր շոկոլադե թխվածքաբլիթով,  21․05․2025թ. արտադրված պլոմբիր վանիլային 80 գրամանոց (դույլով), 28․05․2025թ. արտադրված պլոմբիր շոկոլադե 80 գրամանոց (դույլով), 26․05․2025թ. արտադրված «Սեր» պլոմբիր սերուցքով ջնարակապատ, 26․05․2025թ. արտադրված պաղպաղակ կաթնայուղի փոխարինիչով «Ընտանեկան»  շոկոլադե, 28․05․2025թ. արտադրության պաղպաղակ կաթնայուղի փոխարինիչով «Ընտանեկան» վանիլային, 28․05․2025թ. արտադրության էսկիմո շոկոլադե ջնարակապատ կաթնայուղի փոխարինիչով, 29․05․2025թ. արտադրության էսկիմո վանիլային ջնարակապատ կաթնայուղի փոխարինիչով (ապրանքանիշը՝ «Գրանդ Քենդի»): 

Ա/Ձ Ազատ Ղազանչյան – 30.05.2025թ. արտադրված 700 գրամանոց Պաղպաղակ կաթնասերուցքային վանիլային:

Ա/Ձ Էդուրադ Կարապետյան – Փափուկ պաղպաղակ է (լցնովի), արտադրությունը դադարեցված է:

Այս պահի դրությամբ՝ «Գրանդ Քենդի» ՍՊԸ-ն, կատարելով կարգադրագրի պահանջը, ըստ իր դիմումի, իրացման ցանցից հետ է հավաքել 45,5 կգ պաղպաղակ:

IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World Experience