Փարիզը Իսրայելից պահանջում է անհապաղ ազատ արձակել Գազայի ափերի մոտ ձերբակալված Ֆրանսիայի քաղաքացիներին
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆրանսիան պահանջել է, որ Իսրայելը անհապաղ ազատ արձակի Գազայի ափերի մոտ մարդասիրական առաքելություն իրականացնող նավի վրա ձերբակալված Ֆրանսիայի քաղաքացիներին, հաղորդում է Euronews-ը։
Հայտարարությունը հրապարակվել է մի քանի ժամ անց, երբ իսրայելական բանակը կանգնեցրել է պաղեստինյան անկլավ հասնել փորձող Madleen զբոսանավը։ Նավի վրա 12 ակտիվիստ կար, նրանց թվում՝ պաղեստինցի եվրախորհրդարանական Ռիմա Հասանը և շվեդուհի Գրետա Թունբերգը։
Բրիտանական դրոշի ներքո նավարկող զբոսանավը, որը շահագործում էր պաղեստինամետ Freedom Flotilla Coalition (FFC) կազմակերպությունը, խորհրդանշական բեռ էր տեղափոխում և նախատեսված էր Գազայի հումանիտար ճգնաժամի վրա միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելու համար։
Զբոսանավը շահագործող խումբը պնդում է, որ ձերբակալությունը կատարվել է միջազգային ջրերում և դատապարտել է այդ քայլը որպես ծովային իրավունքի խախտում:
Իսրայելի իշխանությունները նավն ուղեկցել են դեպի Աշդոդի նավահանգիստ։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































