Yerevan, 29.October.2025,
00
:
00
BREAKING


«Նիկոլ Փաշինյանը փորձում է սադրել Եկեղեցուն». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

«2018 թվականից սկսած՝ իշխանությունը վերցնելուց հետո զուգահեռաբար սկսեցին հարձակումները Հայ առաքելական եկեղեցու վրա։ Այդ ժամանակ արդեն նշմարվեց, որ նոր իշխանության ռազմավարության մեջ, որպես թիրախ, մտնում է նաև Հայ առաքելական եկեղեցին։ Բազմիցս տեսել ենք, թե իշխանություն-Եկեղեցի հարաբերություններն ինչ մակարդակի վրա են»,-«Փաստի» հետ զրույցում ասում է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը, երբ անդրադառնում ենք իշխանությունների՝ օրեր շարունակ տևած և չդադարող զազրախոսություններին՝ ուղղված մեր երկրի հոգևոր կառույցին և նրա սպասավորներին։

Հակոբյանի խոսքով, իշխանությունների ռազմավարությունն է ոչ միայն վարկաբեկել Եկեղեցին, այլ նաև հետագայում փորձել նսեմացնել Հայ առաքելական եկեղեցու դերը, այդ թվում՝ կարգավիճակը փոխելով։ «Սա ասելով՝ նկատի ունեմ ոչ միայն գաղափարական ասպեկտը, այլ նաև իրավական տեսակետից կարգավիճակը փոխելը։ Ըստ Սահմանադրության, Հայ առաքելական եկեղեցին ունի հատուկ կարգավիճակ։ Իհարկե, երկրում հռչակված է կրոնի ազատություն, բայց Առաքելական եկեղեցին ունի առանձնահատուկ կարգավիճակ։ Օվերտոնի պատուհան բացելով՝ փորձում են անքննելի հարցերը դարձնել քննարկելի»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հակոբյանը։

Վերջին շրջանում Եկեղեցու վրա իշխանությունների հարձակման համար յուրատեսակ խթան հանդիսացավ Շվեյցարիայում Վեհափառի ելույթը։ «Այն իր քաղաքական թիրախներով բացարձակապես չէր համընկնում Հայաստանի ներկայիս իշխանությունների մոտեցումների հետ, մասնավորաբար՝ Արցախի հարցում Ադրբեջանի և Թուրքիայի վերաբերյալ գնահատականների առումով։ Նիկոլ Փաշինյանի համար բացարձակ անընդունելի է, երբ ինչ-որ մի երևույթ այլընտրանք է լինում իր վարած քաղաքականությանը։ Փաշինյանն առաջ է քաշել «իրական Հայաստան» կոնցեպտը, որով և՛ գաղափարապես, և՛ փաստացի ժխտում է այն ամենը, ինչն առնչվում է հայկականի հետ։ Հայ առաքելական եկեղեցին մեր ամենակայացած և թերևս միակ՝ դարերով կանգուն մնացած ինստիտուտն է։ 1700 տարուց ավելի գոյություն ունեցող ազգային, ազգապահպան ինստիտուտն է։ 2018 թվականից սկսած փորձեցին վարկաբեկել Եկեղեցին, բայց այն մեծ հեղինակություն ունի, քաղաքակրթական և աշխարհաքաղաքական նշանակության կառույց է։ Նիկոլ Փաշինյանը փորձում է այդ ինստիտուտը դարձնել իր իշխանության պետական դեպարտամենտներից մեկը, ինչպիսին այդ ինստիտուտն իր սիրելի բարեկամ Ալիևի մոտ է»,-նշում է մեր զրուցակիցը։

Ընդգծում է՝ այսօր Հայաստանի Հանրապետությունը փաստացի չկայացած պետություն է։ «Հայաստանը «failed state» է։ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք այն փաստացի կորցրել է պետականության բոլոր ատրիբուտները։ Պետություն է, որը կորցրել է սուվերենությունը, արտաքին կառավարման ներքո է առնվազն 2020 թ. պատերազմից հետո, ընդ որում՝ այդ արտաքին կառավարումը բազմավեկտորային է, յուրաքանչյուր ուժային կենտրոն իր մասն ունի այդ կառավարման մեջ, նայած, թե ում ինչ է հետաքրքրում, և դրանից ելնելով՝ յուրաքանչյուրն իր լծակն ունի այսօրվա իշխանության պարագլխի և ներկայացուցիչների վրա։ Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, դարձել է արտաքին կառավարումն իրականացնող գործիք։ Իսկ արտաքին կառավարումը վերջին տարիներին իրականացվում է Թուրքիայից և Ադրբեջանից։ Ինչո՞ւ եմ սա մանրամասնում։ Երբ Հայաստանը կորցրել է իր անկախությունը, իր փաստացի պետականությունը, Հայ առաքելական եկեղեցին է իր վրա վերցրել պետականության գաղափարը պահպանելու, հայապահպանության հարցերը։ Հիմա տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարվում է ամենից, ինչը հայկական է, ժխտում է հայրենիքի գաղափարը՝ առաջ քաշելով «իրական Հայաստանի» արհեստական գաղափարը։ Եվ այս իրավիճակում Եկեղեցին անցել է իր ամենասովորական գործառույթին՝ երբ չկա պետականություն, Եկեղեցին զբաղվում է այլընտրանքային պետություն լինելով՝ առաջ քաշելով բոլոր այն գաղափարները, որոնք բնորոշ են հայկականությանը։ Այն, ինչ Վեհափառն ասաց Շվեյցարիայում, հակասում է Նիկոլ Փաշինյանի պարտվողական թեզերին»,-հավելում է նա։

Քաղտեխնոլոգի դիտարկմամբ, Նիկոլ Փաշինյանը գնացել է «վա բանկ»։ «Երբ նա անդրադառնում է Եկեղեցու հոգևոր սպասավորների, նաև Վեհափառի անձնականին վերաբերող հարցերին, «կրակում» է վերջին փամփուշտը։ Մի քիչ դժվար է պատասխանել, թե նա էլ ինչի մասին կարող է խոսել։ Ասում է բաներ, որոնք, առհասարակ, հակասահմանադրական են։ Օրինակ՝ Կաթողիկոսին պետք է ընտրի ամբողջ հայությունը, Եկեղեցին ժողովրդին է պատկանում և այլն։ Սահմանադրությամբ ամրագրված է, որ Եկեղեցին անջատ է պետությունից։ Նիկոլ Փաշինյանն ամեն օր նույն բանը գրելով՝ փորձում է սադրել Եկեղեցուն։ Գուցե արմատական տրամադրված շրջանակների մոտ կային գերսպասումներ Եկեղեցուց, մասնավորաբար, որ նա կօգտագործի իր ձեռքում եղած գործիքներն այս իշխանության դեմ։ Օրինակ՝ նա կարող էր դիմել իր հոտին, որ վերջինս պաշտպաներ Եկեղեցին ոտնձգություններից, գործի դներ բանադրանքի ինստիտուտը և այլն։ Այս պահի դրությամբ Եկեղեցին չի գործադրել իր գործիքակազմից և որևէ մեկը, բացի քարոզչականից։ Իշխանությունն՝ ի դեմս իր վարչապետի, օգտագործել է իր գրեթե բոլոր «փամփուշտները»՝ անընդհատ պտտվելով Վեհափառի անձնականին վերաբերող թեմայի շուրջ։ Մի պահ փորձեցին առաջ բերել մանկապղծության թեման, բայց դա այնքան արհեստական էր, որ չստացվեց։ Նրանք ուզում էին արտաքին աշխարհի համար հասկանալի լեզվով խոսել։ Մանկապղծությունը կաթոլիկ եկեղեցու խնդիրներից մեկն է, մեր երկրի իշխանությունները փորձում էին ցույց տալ, որ իրենք էլ են նույն երևույթի դեմ պայքարում, չկան անձնական հարցեր»,-ասում է նա։

Զուգահեռաբար երկրում քաղաքական գործընթացներ են տեղի ունենում։ Ալեն Սիմոնյանը հայտարարում է խորհրդարանական ընտրությունների հետհաշվարկի մասին, մյուս կողմից՝ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացի և փողոցային պայքարի տարբերակներն են քննարկվում։ Եկեղեցին էլ իր հերթին կարող է համախմբող միավոր լինել հանրության շրջանում։ Գործընթացների կիզակետում են Նիկոլ Փաշինյանը և նրա թիմը, նրանց վարկանիշը շարունակում է նվազել։ «Նա տեսնում է, այդ թվում՝ տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով, որ իշխանությունը պարտվում է։ Իշխանության ադեկվատ մասսան և իշխանությանը սնուցող հատվածը տեսնում են, որ, կարծես, ընտրություններով չեն կարողանում վերարտադրվել։ Երկու տարի է՝ գեղարվեստական իմպրովիզացիաներով են զբաղված՝ հեծանիվ են վարում, ասում են՝ տգետ ենք, յոթ տարի է, ինչ մնացել ենք նույն դասարանում, և զուգահեռ ասում են՝ եկեք՝ ձեզ կրթենք։ Հասկանում են, որ վարչական ռեսուրսով, վախեցնելու, բյուջեի հաշվին «լավություն» անելու միջոցով, կարծես, չի ստացվելու ապահովել լավ արդյունք առաջիկայում։ Սկսում են նոր մեղավորների փնտրտուքը։ Ինչ մեղավոր ասես կարգել են՝ «նախկինները», Պուտինը, Արևմուտքը, ԱՄՆ-ն, հիմա նաև Հայ առաքելական եկեղեցին է «մեղավոր»։ Փորձում են այստեղ միավորներ հավաքել այն հույսով, որ Եկեղեցուց ոչ բոլորն են գոհ։ Եկեղեցուն թիրախավորելով՝ փորձում է կոնսոլիդացնել աղանդավորականներին։ Տարբեր հրապարակումներով՝ նրանց թիվը 350 հազարից ոչ պակաս է։ Նա փորձում է կոնսոլիդացնել ցանկացած ռեսուրս, որը կապահովի իր իշխանության վերարտադրությունը։ Քանի որ գիտի՝ եթե իր իշխանությունը չվերարտադրվի, դա իր համար գոյաբանական խնդիր է։ Նրա ռեսուրսները բավականին սահմանափակ են, որ իր վարկանիշն ավելանա։ Հավելեմ՝ եթե նույնիսկ «Խաղաղության պայմանագիր» ստորագրի, Ալիևը վերջին պահին քարոզչական նվեր անի Փաշինյանին, դա որևէ նշանակություն չի ունենալու, քանի որ իր խոսքին այլևս հավատացող չկա։ Այդ իսկ պատճառով նա փորձում է իրավիճակը փոխել երկրում, այսպես ասենք՝ «խաղի սեղանը շուռ տալ», նոր իրավիճակ ստեղծել։ Սրում է իրավիճակը, հայհոյում այն ակնկալիքով, որ իրեն էլ հայհոյեն, և առիթ ունենա ուժային ինչ-որ մեթոդների դիմելու և այլն։ Այս ամենում ներվ կա, դա տեսնում ենք իր և՛ խոսույթում, և՛ գործողություններում։ Այդ ներվը պայմանավորված է իրականությամբ։ Արտաքին աշխարհում վաղուց արդեն աջակցություն չունի, բացի Թուրքիայից և Ադրբեջանից, «Խաղաղության օրակարգը» չի աշխատում, դրա համար նոր թեմաներ է փնտրում եղած աջակցությունը պահելու համար։ Ընդ որում, եթե իր այդ էլեկտորատին հարցնես, թե ինչո՞ւ ես ընտրում Նիկոլ Փաշինյանին, չեն կարող հստակ պատասխան տալ, այս պարագայում գործ ունենք «քաղաքական աղանդի» հետ»,-եզրափակում է Վիգեն Հակոբյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank - Silver Sponsor of BACEE’s 50th Jubilee International Banking Conference With the support of IDBank and Idram, the “Symphonic Forest” project was launched Ucom Supports the Development of a Safe and Trusted Digital Environment in Armenia Young Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowSuren Parsyan to Represent Armenia at “Sagarmanthan: The Great Oceans Dialogue 2025” International ForumPay at cafés and bars with Idram&IDBank and earn lots of idcoinsUnibank Launches Online Queue Booking SystemWith Unibank’s Sponsorship Armenia Hosts Open Rock Climbing ChampionshipAraratBank Serves as Title Sponsor of "What? Where? When?" Intellectual GameConverse Bank’s CFO Highlights the Bank’s Resilient Growth and Management Practices at the BACEE Conference Idram Announces Partnership with the World’s Leading Crypto Exchange Bybit in the Field of Innovative Payments IDsalary Package – A Convenient and Beneficial Tool Ucom Reopens Its Sales and Service Center on 8 Komitas Avenue AraratBank: Financial Partner of Théâtron FestivalThe Sound of Artsakh in the USA Converse Bank and Asia Alliance Bank Launch Strategic Partnership Educational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansUcom General Director Ralph Yirikian Speaks on Digital Security JOIN US: Transfer Your Real Estate-Secured Loan to AraratBank on Favorable Terms Converse Bank Receives BACEE Award for International Banking Cooperation at 50th Jubilee Conference Unibank to Issue Cards Featuring Designs Created by KidsConverse Bank Becomes the Diamond Sponsor of the 50th BACEE Jubilee ConferenceFinancial Literacy Lesson with Idram Junior Silicon Mountains 2025 Tech Summit Concludes with the Support of Ucom IDBank issued the 6th tranche of bonds of 2025 200 Scholarships for the Best Students. Ameriabank Announces a Contest for the Second Year in a Row Ucom Supports the Development of a Digital Security Culture in Armenia AraratBank Modernizes Matenadaran's Security SystemThe Power of One Dram, My Forest Armenia, and the Armenian State Symphony Orchestra Sign a Memorandum of CooperationUcom and Nokia։ Autonomous Networks and AI Applications for 6GAraratBank and Teach For Armenia Sign Memorandum of CooperationThe Aylagir Coding Contest sponsored by AraratBank concludesIDBank Sponsors YSU International Conference on “Transforming Economy”Solar Solutions in Areni: Ucom and FPWC Support Environmental Protection Silicon Mountains 2025 Tech Summit Speakers Met with Media Representatives Financial Literacy with Idram and IDBank: A Meeting with the Students of the Republican Center for Children and YouthSIA 2025 Award Ceremony Held under AraratBank SponsorshipRenovation Loans, Fast and Affordable with IDBankAraratBank Joins ArcaQRNature in the Language of Music: IDBank as Main Partner of the “Symphonic Forest” ConcertUcom Is the Platinum Partner of the Silicon Mountains 2025 SummitDekavva Foundation Signs Partnership Agreement with Gegharkunik Regional AdministrationWith the Financing of IDBank, the Village of Svarants Will Have a Kindergarten: The “Side by Side” Program ContinuesDigiTec 2025: Armenia’s Biggest Tech Event Promises Nonstop Surprises5,019,829 AMD to “Moonq” Technoschool: “My Forest Armenia” is the October’s BeneficiaryHow to Use the Rate.Trading PlatformTrip to Zanzibar, iPhone 17 and Other Prizes – Special Offer from AraratBank and ArcaFinancially Literate with Idram and IDBank: A Meeting at the Hayordi CampEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.Ameriabank Joins FinTech Armenia Association as a Founding Member