Հիփոթեքային հարկի վերադարձը Հայաստանում գագաթնակետին կհասնի 2026 թվականին. ՊԵԿ
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանում հիփոթեքային հարկի վերադարձը գագաթնակետին կհասնի 2026 թվականին՝ գերազանցելով 100 միլիարդ դրամի նշագիծը։ Դրա մասին հունիսի 9-ին ՝ մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում՝ «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը։
Ըստ նրա՝ 2024 թվականին առաջնային շուկայում բնակարան ձեռք բերած հիփոթեքային վարկառուներին եկամտային հարկի վերադարձը կազմել է 68,6 միլիարդ դրամ։ Այսպիսով, աճը, 2022 թվականի համեմատ, կազմել է 32%։
«2025 թվականին այդ ծավալը, մեր սպասումների համաձայն, կկազմի մոտ 95 միլիարդ դրամ։ Միաժամանակ, 2026 թվականին մենք, ամենայն հավանականությամբ, կկարողանանք հաղթահարել 100 միլիարդ դրամի սահմանը, որից հետո աստիճանական կրճատում կսկսվի», -նշել է Հակոբյանը։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































