Սպալետին կհեռանա Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից
SPORTՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Լուչանո Սպալետին կլքի Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը։
Այս մասին X սոցցանցում հայտնել է լրագրող Նիկոլո Սկիրան՝ վկայակոչելով հենց մասնագետի խոսքերը։
«Երեքշաբթի օրը ես համաձայնագիր կստորագրեմ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ պայմանագիրս խզելու մասին»,- ասել է Սպալետին։
Նշենք, որ օրերս Իտալիայի հավաքականը ԱԱ-2026-ի ընտրական մրցաշարի առաջին խաղում հյուրընկալվելիս 0։3 հաշվով պարտվեց Նորվեգիային։
Սպալետին 66 տարեկան է, Իտալիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնում է 2023 թվականից: 2021-ից 2023 թվականներին գլխավորել է «Նապոլին», որի հետ 2022/23 մրցաշրջանում դարձել է Իտալիայի չեմպիոն։ Թիմը 33 տարվա մեջ առաջին անգամ հաղթեց երկրի առաջնությունում։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































