Yerevan, 20.April.2026,
00
:
00
BREAKING


Ինչո՞ւ Սյունիքում անչափահասները հայտնվեցին «ադրբեջանական տարածքներում»

ANALYSIS

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Քաղաքականության մեջ գործում է «ոսկե կանոն», երբ քննադատության մեջ վիրավորանքները չափազանց մեծ տեղ են գրավում, կամ առաջնային հարցը իր տեղը զիջում է երկրորդականին, բուն ասելիքը դառնում է զրո, ինչն էլ ձեռնտու է ամենից առաջ քննադատության թիրախին։

Երբ երեկ մեր անչափահաս հայրենակիցները մոլորվեցին ու հայտնվեցին «ադրբեջանական տարածքներում», միանգամից բոլորի ուշադրության կենտրոնում հայտնվեց Փաշինյանի շնորհավորանքը ադրբեջանցիներին՝ Կուրբան Բայրամի առիթով, ու ուշադրությունից դուրս մնաց գլխավորը՝ անչափահաս տղաները չէին հայտնվի «ադրբեջանական տարածքներում», եթե Նիկոլ Փաշինյանն այդ տարածքները չհանձներ Ադրբեջանին, այսինքն՝ Փաշինյանի հայրենահանձնման ու անվտանգային համակարգի ոչնչացման փաստը երկրորդվեց ինչ-որ շնորհավորանքի։

Քննադատության նման հոսքը լիովին ձեռնտու է Փաշինյանին, ավելին՝ նա ինքը կարող է գեներացնել բազմաթիվ նման դրվագներ, ինչն էլ, ի դեպ, անում է՝ վերջնարդյունքում փոխելով հարցերի կարևորության հերթականությունն ու աստիճանը։

Իհարկե, Կուրբան Բայրամի առթիվ շնորհավորանքը մատնանշում է Փաշինյանի անինքնասիրության հերթական դրսևորումը, վախվորած ու քծնող կեցվածքը Ալիևի առաջ, սակայն նախ՝ Նիկոլ Փաշինյանը չունի որևէ արժեհամակարգ, նման գնահատականները նրան չեն վիրավորում, նա զուրկ է կարմիր գծերից ու չի խորշում անգամ քիթը մարդկանց անկողիններ մտցնելուց, հետևաբար նման գնահատականներն ու որակումներն ամենևին նրան չեն վիրավորում, երկրորդը իր քծնանքը նա կարող է տեղավորել «պետական քաղաքականության, դիվանագիտության ու հարաբերությունների կարգավորման» շղարշի ներքո։

Իսկ դավաճանությունը, կապիտուլյացիան, հայրենահանձնումը, արտաքին քաղաքականության տապալումը, թուրք-ադրբեջանական շահերի սպասարկումը, միակողմանի զիջումների անվերջանալի շղթան, Հայաստանի Հանրապետության՝ որպես քաղաքական գործոն ոչնչացնելը, ազգային արժեքների ժխտումն ու ուրացումը ոչ միայն մատնանշում են նրա՝ որպես քաղաքական գործիչ լինելու անկարողությունն ու ողորմելիությունը, այլև նրա պաշտոնավարման ողջ աղետը։

Ըստ այդմ՝ Նիկոլ Փաշինյանին ոչ թե պետք է վիրավորել, այլև քննադատել փաստարկված ու անդադար բարձրաձայնել նրա բերած ու բերվող ազգային ողբերգությունների շղթան։ Վերջապես, վիրավորանքը քաղաքական կատեգորիա չէ, քաղաքական պայքարում թույլ ու հաջողության չբերող գործիքակազմ է, որը, էլի եմ ուզում շեշտել, խիստ ձեռտու է հենց իշխանությանը։ Վիրավորանքին պատասխան վիրավորանք ու վերջ, գլխավոր խնդիրների թաղում։ Իհարկե, վիրավորանքներից խուսափել երբեմն չի լինում, շատ հաճախ էլ այդ վիրավորանքներն արդարացված են, սակայն ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդիկ ու հատկապես ընդդիմադիր ուժերը պետք է այնպես «դոզավորեն» այդ վիրավորանքը, որ այն չդառնա քաղաքական թիվ մեկ օրակարգային հարց, ինչն էլ, ցավոք, այսօր տեղի է ունեցել։

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության միակ ղեկավարն է, որը պաշտոնապես քիթը մտցրեց մարդկանց անկողիններ ու այլոց անձնական կյանքի քննարկումը հասցրեց պետական մակարդակի, ու քաղաքական օրակարգերի նման դեգրադացիան ծառայում է միայն ու միմիայն նրա շահերին։

Այսօր քաղաքական օրակարգում գոյություն չունի այլևս Արցախ, չկան Սյունիքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի, Տավուշի մարզերից օպուկացված ու հանձնված տարածքներ, չկա Արարատի մարզի Տիգրանաշենի հանձնման վտանգ, չկա «Զանգեզուրի միջանցքի» տրամադրման հեռանկար, չկա ադրբեջանցիներին Հայաստանում բնակեցնելու խոստում, կան միայն կույսեր ու ոչ կույսեր։

Կարեն Կարապետյան

Հետևեք մեզ՝ այստեղ

AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT Transfers