Ճապոնական ISpace-ը ձախողել է Լուսնի վրա երկրորդ վայրէջքի առաքելությունը
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ճապոնական արտադրության մասնավոր լուսնային վայրէջքային սարքը վթարի է ենթարկվել Լուսնի վրա վայրէջք կատարելու փորձի ժամանակ, և դրա ստեղծողները պաշտոնապես հայտարարել են առաքելության ձախողման մասին:
Տոկիոյում գտնվող ispace ընկերությունը ուրբաթ օրը հայտնել է, որ իրենց վայրէջքային սարքը՝ Resilience-ը, ըստ պլանի դուրս է եկել լուսնային օրբիտայից, և առաքելությունը կարծես թե ընթանում էր հաջող:
Սակայն թռիչքի վերահսկիչները կորցրել են կապը Resilience-ի հետ և մի քանի ժամ անց առաքելությունը հայտարարվել է ձախողված:
«Մենք պետք է լրջորեն վերաբերվենք տեղի ունեցածին», – հայտնել է ispace-ի գլխավոր տնօրեն և հիմնադիր Տակեշի Հակամադան ձախողված առաքելությունից հետո՝ ներողություն խնդրելով բոլոր նրանցից, ովքեր մասնակցություն են ունեցել:
Հիշեցնենք, որ սա ընկերության արդեն երկրորդ ձախողված փորձն է:
Հետևեք մեզ՝ այստեղ




















































