Մահացածը 4 երեխայի մայր էր, փախչում էր, որ ամուսինը չծեծի․ նոր մանրամասներ՝ Պռոշյանի ողբերգական վրաերթից
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ՝ հունիսի 5-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 22:40-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ՝ 59-ամյա Վոլոդյա Հ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Աշտարակ ավտոճանապարհի՝ Պռոշյան գյուղի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել հետիոտն, Արարատի մարզի բնակիչ՝ 44-ամյա Մարինե Ա.-ին։
Oragir.News-ի տեղեկություններով՝ կինը փորձել է խուսափել հերթական ընտանեկան բռնությունից․ ամուսինը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, հերթական անգամ փորձել է ծեծել նրան, ինչից հետո կինը վազելով փորձել է հատել ճանապարհը և հայտնվել մեքենայի տակ։
Կնոջ համագյուղացիներից մեկը Oragir.News-ին տեղեկացրեց․
«Նրանք ամուսիններով խմելու սովորություն ունեին, 4 երեխա ունեն։ Երկուով աշխատում էին շինարարության մեջ՝ Պռոշյանում։ Տղամարդը մշտապես խմած էր լինում և կնոջը հաճախ էր ծեծում։ Երեխաներն էլ միշտ վախի մեջ էին։ Երեկ գյուղացիներն իրենց ուղեկցել են Արտաշատ, փոքր տղան այնքան էր վախեցած, որ չէր թողել, որ հայրը մոտենա, նրան մի կողմ տարան։ Հիմա երեխաները տատիկ-պապիկի մոտ են»։
Քաղաքացին հավելեց, որ վարորդը մեղավոր չէ, քանի որ կինը անսպասելի և ուշ գիշերով է հայտնվել մեքենայի առաջ։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































