Վարկանիշն ընկած Փաշինյանին նոր թիրախ է հարկավոր, և այժմ այդ թիրախը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին է. «Հայաքվե»
POLITICSՓաշինյանը հասկանում է, որ առաջիկայում ընտրություններ են, իսկ իր վարկանիշն ընկած է, այդ պատճառով էլ հարկավոր է կրկին դիրքավորվել որպես իբրև թե ժողովրդի ներկայացուցիչ, պայքարող կերպար։ Դրա համար նրան նոր թիրախ է հարկավոր, և այժմ այդ թիրախը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին է. նշված է «Հայաքվե»-ի տելեգրամյան գրառման մեջ։
«Փաշինյանի թիրախում հայտնված այլ անձանց մասին արդեն ամեն ինչ ասվել է, ոմանք հավատացել են, ոմանք՝ ոչ։ Հիմա նրան նոր հիմնահարց ու կոնֆլիկտի նոր օբյեկտ է պետք։
Հայաստանյայց Առաքելական եկեղեցուն է թիրախավորել, որպեսզի սուր կոնֆլիկտ ընթանա, նոր հարցեր առաջանան, դրանք սկսեն քննարկվել, և ՀՀ այն քաղաքացիներին, որոնք Հայաստանյայց Առաքելական եկեղեցու հետևորդներ չեն, կամ նրանց, ովքեր օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով որոշ հոգևորականների գործունեությունից դժգոհ են կամ հիասթափված, կամ խորությամբ չեն ընկալում Հայ Առաքելական եկեղեցու դերն ու առաքելությունը, բերի իր դաշտ և ընտրության առաջ կանգնեցնի։
Անխոս, Փաշինյանը կործանարար գործունեությամբ է զբաղվում»,-նշվումէ գրառման մեջ։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



