Yerevan, 30.April.2026,
00
:
00
BREAKING


«Եղբայրս բարի էր, լավատես, կամեցող, հայրենասեր». Հրաչյա Գաբրիելյանի երազանքն օլիմպիական ոսկի նվաճելն էր. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մեր միջև տարիքային տարբերությունն ընդամենը մի քանի ամիս է։ Հրաչը փոքրուց շատ հայրենասեր էր, զարմանում էինք, թե այդքան փոքր հասակից որտեղից իր ներսում այդքան հայրենասիրական ոգի։ Յուրաքանչյուր հարցում շատ լավատես էր։ Փոքրուց սիրում էր տարբեր հարցերում օգնել թե՛ հարազատներին ու բարեկամներին, թե՛ ընկերներին։ Ընկերասեր էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Տիգրանուհին՝ Հրաչի հորեղբոր աղջիկը։ Նշում է՝ իր տեսակով շատ աշխույժ էր եղբայրը դեռ փոքր տարիքից։

Հրաչը ծնունդով Երևանից է։ Սովորել է Խաչիկ Սամուել յանի անվան թիվ 47 միջնակարգ դպրոցում։ «Սիրելի առարկաների շարքում էին Ռազմագիտությունը, Հայոց պատմությունը, Հայոց լեզուն։ Կարող եմ ասել՝ պատմությունով էր ապրում։ 2023 թ. ապրիլի 3-ին՝ իր ծննդյան օրը, իր դպրոցում վերաբացվեց սպորտային մարզադահլիճը, որն անվանակոչվեց Հրաչի անունով։ Դպրոցին զուգահեռ հաճախել է ըմբշամարտի։ 8 տարեկանից զբաղվել է պրոֆեսիոնալ ըմբշամարտով։ Չնայած երիտասարդ տարիքին՝ արդեն իսկ հասցրել էր բազմաթիվ հաջողություններ գրանցել։ Ինչպես մեր բոլոր մարզիկների, այնպես էլ եղբորս երազանքն օլիմպիական ոսկի նվաճելն էր, չեմպիոն դառնալը։ Ցավոք, դա իրեն չհաջողվեց, բայց պատվո հարթակին բազմիցս ծածանել է մեր երկրի դրոշը։ Իր մականունը «Բարեց» էր, շատ էր սիրում, որ իրեն այդպես էին դիմում։

Երազում էր բանակում ծառայելու մասին։ Ամեն անգամ, երբ խոսում ենք Հրաչի երազանքների մասին, մեր աչքի առաջ գալիս է այն, թե ինչպես էր փոքրուց շատ մեծ ոգևորությամբ սպասում իր բանակ գնալուն։ Ասում էր՝ բանակ գնալուց անպայման այնպես եմ անելու, որ հենց Արցախում ծառայեմ։ Ի դեպ, մի պատմություն կա, որ կցանկանամ անպայման պատմել։ Հրաչը դեռ բանակ չէր զորակոչվել, փոքր էր, բայց մի միտք էր անընդհատ ասում՝ պատկերացնո՞ւմ եք՝ գնամ բանակ, ու պատերազմ սկսվի, պատկերացնո՞ւմ եք, թե քանի թուրք կխփեմ, ինչեր կանեմ։ Բնականաբար, շատ էինք բարկանում իր այդ խոսքերի վրա, ասում էինք՝ այդպես մի ասա, չի կարելի։ Այդ ժամանակ չէինք էլ պատկերացնում, որ լայնամասշտաբ պատերազմ կլինի։ Հիմա, երբ հետհայացք ենք գցում, մտածում ենք՝ իսկ գուցե կանխազգացում ուներ»։

Դպրոցն ավարտելուց հետո Հրաչն անվճար հիմունքներով ընդունվել էր Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ըմբշամարտի բաժին, բայց, ցավոք, ուսանող լինել չի հասցնում։ 2020 թ. հուլիսի 13-ին զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության։ Ծառայությունն անցնում էր Ջրականում։ Ինչպես հարյուրավոր տղաների պատմություններում, Հրաչի պարագայում նույնպես ընտանիքը չի կարողացել մասնակցել նրա երդմնակալության արարողությանը համավարակի պատճառով։ «Երկու-երեք ամսվա ծառայող էր, երբ սկսվեց պատերազմը։ Մի անգամ, երբ խոսում էինք իր հետ, շատ մեծ ոգևորվածությամբ պատմում էր, թե ինչպես է անցնում իրենց օրը։ Հասկանում էինք, որ դա հենց Հրաչի ուզածն էր, նա այդպես էր պատկերացրել իր ծառայության տարիներն ու օրերը։ Պատմում էր իր դասերի ու պարապմունքների մասին, թե ինչ են անում արթնանալիս, մի խոսքով՝ օրվա անցուդարձի մասին շատ մեծ ոգևորվածությամբ էր խոսում»։

Սեպտեմբերի 27-ին սկսվում է պատերազմը։ «Պատերազմի սկսվելու օրվանից եղել է ամենաթեժ կետում՝ Ջրականում։ Մենք այսպես էինք մտածում՝ երկու-երեք ամսվա զինծառայող է, դժվար թե իրեն առաջնագիծ ուղարկեն, բայց, փաստորեն, հենց առաջին օրվանից եղել է առաջնագծում, թեժ կետերում։ Կապի պատճառով իր հետ չենք կարողացել շատ խոսել։ Բայց ամեն անգամ խոսելիս իր ձայնն այնքան զրնգուն ու բարձր էր, չգիտեմ՝ նա էր մեզ հույս տալիս, թե ինչ, բայց չէինք էլ պատկերացնում, որ այդ պահին մարտի դաշտում է գտնվում։ Վստահ եմ՝ պատերազմի օրերին, ծանր պահերին իր հայրենասիրական ոգին չի մարել։ Շատ կարճ էր խոսում՝ մենք լավ ենք, ամեն ինչ լավ է լինելու, դուք ձեզ լավ նայեք, ու ամեն անգամ այնքան բարձր ու զրնգուն ձայնով էր դա ասում»։

Հրաչի վերջին զանգը եղել է հոկտեմբերի 14-ին։ «Այդ ժամանակ Հադրութում էին։ Էլի շատ քիչ ենք իր հետ խոսել։ Այդպես էլ չիմացանք, թե նա որտեղ, որ ժամին ու ինչպես անմահացավ»։

Հրաչի «վերադարձը» տուն երկար է տևել. յոթ ամիս տևած փնտրտուքներից հետո նրա մարմինը փոխանցվել է ընտանիքին 2021 թ. մայիսի 24-ին։ «Հիմա որպես իր հիշատակի օր նշում ենք և՛ մայիսի 24-ը, և՛ հոկտեմբերի 14-ը։ Հստակ չգիտենք, թե երբ է զոհվել Հրաչը, անգամ տեղանքը չգիտենք։ Վերջին զրույցի ժամանակ Հադրութում էր, բայց դրանից հետո գուցե իրենց այլ տեղ են տեղափոխել, իսկ գուցե Հադրութում է անմահացել, չենք կարող ասել։ Յոթ ամիս ամեն օր իրեն անդադար փնտրել ենք, փնտրել ենք ամեն հնարավոր ու անհնարին տեղերում՝ թե՛ վիրավորների, թե՛ անհետ կորածների մեջ։ Իսկ յոթ ամիս անց մեզ հանձնեցին իր մարմինը, ասացին, որ զոհվել է, նույնականացումը կատարվել է, Հրաչի մարմինն է։ Իրեն այդ օրերին նաև դիահերձարաններում ենք փնտրել, չէինք ուզում այնտեղ գնալ, բայց մյուս կողմից էլ՝ մտածում էինք՝ եթե այնտեղ է, գոնե իրեն շուտ գտնենք»։

Հրաչյան ավագ եղբայր ունի։ Նրանց մայրիկը՝ տիկին Լուսինեն, ցավոք, մահացել է արագ զարգացող հիվանդության հետևանքով։ Որդիների կորստի ցավը չի կարող չանդրադառնալ ծնողների առողջության վրա։

Ապրելու ուժի մասին։ «Սեպտեմբերի 27-ից սկսած բոլորիս կյանքը, երազանքները մեկ րոպեում կանգ առան։ Երբ կորցնում ես քո ամենահարազատ մարդկանցից մեկին, ապրելն անիմաստ է դառնում։ Բայց մյուս կողմից՝ գիտակցում ես, որ այդ մարդը զոհվեց հանուն բոլորիս, հանուն մեր ապագա սերունդների ու մեր գոյության, հասկանում ես, որ պետք է ապրես, փորձես ինչ-որ չափով իրագործել իրենց նպատակներն ու երազանքները։ Պետք է իրենց արժանի լինենք։ Կփորձեմ ամեն ինչ անել, որ կարողանամ մի փոքր էլ եղբորս երազանքներն իրագործել։ Հրաչը մանկուց դաստիարակվել է հայրենասիրության ոգով, հայրենիքի նկատմամբ մեծ նվիրվածությամբ, և զարմանալի չէր, որ այդքան մեծ պատվով էր իր համազգեստը կրում, նախքան դա էլ անհամբերությամբ սպասում էր բանակ զորակոչվելուն, իսկ պատերազմի ժամանակ կյանքը զոհեց հանուն հայրենիքի»։

Հ. Գ. - Գնդացրորդ Հրաչյա Գաբրիելյանը հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական ծառայություն» մեդալով։ Պարգևատրվել է նաև ՀԿ-ի կողմից։ Հուղարկավորված է Եռաբլուրում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank