Երևանում մթնոլորտային օդի որակը՝ մայիսի 28-ից հունիսի 3-ը
SOCIETY
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը մայիսի 28-ից հունիսի 3-ը:
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոն վարչական շրջանում՝ մայիսի 29-ին, 30-ին, 31-ին և հունիսի 2-ին,
Շենգավիթում՝ մայիսի 28-ին և 30-ին,
Նոր Նորքում՝ մայիսի 29-ին և հունիսի 1-ին,
Արաբկիրում՝ մայիսի 29-ին և հունիսի 2-ին։
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Նոր Նորքում՝ մայիսի 28-ին, 29-ին, 30-ին, հունիսի 1-ին և 3-ին,
Կենտրոնում՝ մայիսի 28-ին և 29-ին,
Շենգավիթում՝ հունիսի 1-ին,
Արաբկիրում՝ չի գերազանցել։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































