Երևանում առաջին անգամ մեկնարկեց Startup Europe Week 2016 միջոցառումը
SOCIETYԵրևանում առաջին անգամ անցկացվող Startup Europe Week 2016 Yerevan միջոցառումը մեկնարկեց փետրվարի 5-ին` Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և IBM Նորարար լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի կողմից։ Այս մասին «Արմենպրես»-ին տե ղեկացրին ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամից:
Startup Europe Week 2016 Yerevan-ի նպատակը, համախմբելով ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին, նպաստել և աջակցելն է Հայաստանում ձևավորվող սթարթափ միջավայրի զարգացմանը: Միջոցառմանը մասնակցեցին Հայաստանի սթարթափ էկոհամակարգի հիմնական դերակատարում ունեցող ներկայացուցիչները: Միջոցառման ընթացքում քննարկվեցին հետյալ թեմաները՝ Startup Europe և այլ եվրոպական նախաձեռնություններ, սոցիալական ձեռներեցություն, տեխնոլոգիական սթարթափների աքսելերացիա, առկա ֆինանսավորման միջոցներ, պետական աջակցություն:
Startup Europe Week 2016-ը Եվրոպական հանձնաժողովի Startup Europe նախաձեռնության ներկայացումն է, որի նպատակն է համախմբված ներկայացնել այն բոլոր միջոցառումներն ու հնարավոր աջակցման տարբերակները, որոնք իրականացվում են սթարթափ ընկերությունների օժանդակության համար: Սա Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ձեռներեցների և սկսնակ գործարարների համար բավական արդյունավետ և լայնածավալ նախաձեռնություն է՝ ստանալ ամբողջական տեղեկատվություն տվյալ երկրում սթարթափ էկոհամակարգի ուղղությամբ իրականացվող միջոցառումների վերաբերյալ: Startup Europe Week 2016 Yerevan նախաձեռնությունը տեղի է ունենում փետրվարի 1-5-ը ավելի քան 340 եվրոպական քաղաքներում:
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և IBM Նորարար լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի նախաձեռնությամբ Հայաստանը նույնպես միացել է Startup Europe Week 2016 Yerevan միջոցառմանը և հանդիսանում է տարածաշրջանի միակ ներկայացուցիչը:



