Yerevan, 21.April.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանը վերջնականապես կորցրեց իր ազդեցությունը Սյունիքի նկատմամբ

ANALYSIS

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Կյանքը ցույց է տվել, որ երբ Նիկոլ Փաշինյանը հաճախակի է այցելում որևէ վայր, մենք արդյունքում կորցնում ենք այն։ Վերջին ժամանակներում շատերն էին նկատել Փաշինյանի գրեթե ամենշաբաթյա չարագուշակ այցելությունները Սյունիք, ինչն անպայման պետք է իր արտացոլումն ունենար ապագայում։ Եվ ահա այսօր Սյունիքում տրվեց Ֆրանսիայի հյուպատոսության բացման մեկնարկը։ Դրանից առաջ այնտեղ հյուպատոսություն էր բացել Իրանը, բացման հայտ է ներկայացրել Ռուսաստանը։ 

Միայն միամիտ մարդը կարող է կարծել, որ դրանք ուղղված են քաղաքացիներին հյուպատոսական ծառայություններ մատուցելու, իրականում այդ հյուպատոսությունները տվյալ երկրների քաղաքական ներկայացվածությունն են Սյունիքի մարզում, այսինքն յուրաքանչյուրը հայտ է ներկայացնում իր մասնաբաժինն ունենալ Սյունիքից, ինչպես բաց բաժնետիրական ընկերությունից։ Բոլորին պետք է ակնհայտ լինի, որ Հայաստանն այլևս որևէ քաղաքական ազդեցություն չունի Սյունիքի նկատմամբ ու նրա ճակատագիրը կախված է միայն այս կամ այն տերության աշխարհաքաղաքական շահերից։ Փոխվեն այդ շահերը, կփոխվի նաև մոտեցումը Սյունիքի նկատմամբ։

Որպես ապացույց բերենք թեկուզ Էրդողանի վերջերս Իրանին արված կոչը, որում նա պաշտոնական Թեհրանին հրավիրում է բանակցությունների՝ «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված։ Հաշվի առնելով Իրանի կոշտ դիրքորոշումը այդ հարցում, այն է, որ այդ միջանցքն իրենց համար կարմիր գիծ է, Թուրքիան Իրանին է հրավիրում բանակցությունների մի տարածքի շուրջ, որը Հայաստանի ինքնիշխան մասն է։ Իսկ ո՞վ է հաշվի առնում Հայաստանի կարծիքը, թերևս ոչ ոք։ Նիկոլ Փաշինյանը հայտնվել է «Կարգին հաղորդման» այն սկեչի օրը, որում ասվում է. «Քյալո ջան, քո կարծիքը ոչ ոք չի հարցնում»։ Կնստի՞ պաշտոնական Թեհրանը Անկարայի հետ բանակցությունների, միանշանակ այո, որովհետև երբեք մի պետություն կտրականապես չի հրաժարվի մեկ այլ պետության հետ երկխոսությունից, հանուն երրորդ երկրի։ Բնականաբար այդ բանակցությունների հիմքում լինելու են բացառապես այդ երկու պետությունների քաղաքական շահերը ու եթե ընթացքում Թեհրանի «կարմիր գծերն» աստիճանաբար սկսեն այլ երանգավորումներ ստանալ, ապա Սյունիքում իրանական հյուպատոսությունը կսկսի գործել հօգուտ «Զանգեզուրի միջանցքի» բացման։

Նույն դերակատարումն է ունենալու նաև Ֆրանսիայի հյուպատոսությունը ու ՀՀ իշխանությունների ողորմելիությունը հասել է այն աստիճանի, որ Գորիսում ընթացող Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոն համագործակցության հինգերորդ համաժողովին հայտարարում են. «Ֆրանսիան կօգնի Սյունիքի դիմակայության բարձրացմանը»։ Առավել խղճուկ խոստովանություն հնարավոր չէր անել, խոստովանություն, որ Հայաստանն ի զորու չէ ապահովել իր տարածքային ամբողջականությունը և կարիք ունի այս կամ այն պետության ողորմածությանը։ Սակայն եթե Իրանի աշխարհաքաղաքական շահերը կարող են փոխվել, ապա ինչո՞ւ չպետք է փոխվեն Ֆրանսիայի շահերը, հատկապես երբ 20-րդ դարի սկզբին Ֆրանսիան նույն «սկզբունքայնությամբ» կանգնած էր հայ ժողովդրի կողքին ու միակ գործողությունը եղավ այն, որ Հայոց Ցեղասպանությունից հետո ընդամենը հայ որբերին տեղափոխեց Ֆրանսիա։

Իսկ եթե վաղն, այնուամենայնիվ, Աստված մի արասցե պատերազմ սկսվի Սյունիքի մարզում, ապա վստահաբար կարելի է ասել, որ ո՛չ Իրանի, ո՛չ էլ Ֆրանսիայի զորքերը չեն կռվի հանուն Հայաստանի տարածքային ամբողջականության, այլ վերջում բանակցությունների սեղանի շուրջ կնստեն հաղթող կողմի հետ, դե իսկ հյուպատոսություններ բացել, հետո փակելը, հետո նորից բացելը մի օրվա պատմություն է։

Այնպես որ մենք ունենք երկու ճանապարհ. կա՛մ վերագտնում ենք մեր ազգային արժանապատվությունն ու կրկին դառնում ինքներս մեր տարածքային ամբողջականության պահպանման երաշխավորը, կա՛մ շարունակում ենք «Քյալո»-ի նման ապավինել այլոց շահերին։ Բայց առաջին տարբերակի դեպքում անհրաժեշտ է մի շատ կարևոր նախապայման՝ ազատվել գլխավոր «Քյալո»-ից։

Կարեն Կարապետյան

Հետևեք մեզ՝ այստեղ

AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026