Լա լիգա․ Հայտնի է մրցաշրջանի լավագույն մարզիչը
SPORTՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մրցաշրջանի լավագույն մարզիչը ընտրվեց իսպանական Լա Լիգայում։ Մրցանակը, ինչպես և սպասվում էր, նվաճեց «Բարսելոնայի» մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը։
«Բարսելոնան» դարձավ Իսպանիայի չեմպիոն՝ վաստակելով 88 միավոր (28 հաղթանակ, չորս ոչ-ոքի, վեց պարտություն)։
Մրցաշրջանի լավագույն մարզչի քվեարկության ժամանակ Ֆլիկը գերազանցեց այնպիսի մասնագետների, ինչպիսիք են Խոսե Բորդալասը («Խետաֆե»), Մանոլո Գոնսալեսը («Էսպանյոլ»), Մանուել Պելեգրինին («Բետիս»), Միչելը («Ժիրոնա»), Էռնեստո Վալվերդեն («Ատլետիկո») և Դիեգո Սիմեոնեն («Ատլետիկո»)։
Նշենք, որ Ֆլիկի գլխավորությամբ «Բարսելոնան» այս մրցաշրջանում նաև հաղթեց երկու գավաթային մրցաշար՝ Իսպանիայի գավաթը և Իսպանիայի Սուպերգավաթը։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



