Աշխարհը ցնցած հերթական դաժանությունը․ փողոցում գնդակահարել են նորածնին ու նրա ծնողներին (լուսանկարներ 18+)
SOCIETYՄեքսիկայի հասարակությունը արդեն երկար տարիներ վախի մտնորոլորտում է ապրում՝ թմրաբիզնեսի ներկայացուցիչների արյունալի պատերազմների մեջ։ Այստեղ հերթական ողբերգությունն է տեղի ունեցել այդ պատերազմների ֆոնին, որը ցնցել է ողջ աշխարհը։
7 ամսական երեխային ու նրա ծնողներին գնդակահարել են փողոցում՝ Սանտյագո Պինոտեպա քաղաքում։ Հանցագործների զոհն են դարձել 24-ամյա Խուան Պանոն, նրա 17-ամյա կինը՝ Ալբա Իզաբելը եւ նրանց նորածին որդին՝ Մարկոսը։ Նրանց ուղղությամբ 38 գնդակ է արձակվել։ Համացանցում փոքրիկին անվանում են թմրանյութերի դեմ պայքարի նոր սիմվոլ։
«Սա մեր սարսափելի իրականությունն է։ Մոնք ապրում ենք նման իջավայրում՝ անընդհատ վախի մեջ։ Մենք վախկոտներ ենք, քանի որ թույլ ենք տալիս, որ այս ամենը տեղի ունենա»,- գրել է մեքսիկացի օգտատերերից մեկը։ Ենթադրվում է, որ սպանության հեղինակները նարկոմաֆիայի ներկայացուցիչներ են։ Նախնական տվյալներով՝ փոքրիկի ծնողները կապված են եղել թմրանյութերի վաճառքի հետ եւ նրանց սպանել են հակառակորդները։








