1 միլիոն դրամի հավելում կտրամադրվի․ ովքեր են շահառուները
SOCIETY
Դրամական միանվագ հավելում կտրամադրվի 100 տարին լրացած կենսաթոշակառուներին։ Նման նախագիծ է ներկայացրել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։
Նախագծով առաջարկվում է սահմանել, որ՝
- կենսաթոշակ կամ նպաստ ստանալու իրավունք ունեցող անձի 100 տարին լրանալու օրվան հաջորդող ամսվա կենսաթոշակի (նպաստի) հետ միաժամանակ վճարվում է միանվագ հավելում՝ 1000000 դրամի չափով,
- միանվագ հավելումը (այդ թվում՝ միանվագ հավելման չվճարված գումարը) վճարվելու է բացառապես անկանխիկ եղանակով՝ կենսաթոշակը (նպաստը) անկանխիկ եղանակով վճարման համար սահմանված կարգով,
- եթե 100 տարին լրացած անձը կենսաթոշակը (նպաստը) ստանում է կանխիկ եղանակով, ապա 1000000 դրամ հավելումը նրան կվճարվի կենսաթոշակի (նպաստի) վճարման եղանակը փոխելու (անկանխիկ եղանակով ստանալու) դեպքում,
- որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ արդեն 100 տարին լրացած, կենսաթոշակ կամ նպաստ ստանալու իրավունք ունեցող և այն անկանխիկ եղանակով ստացող անձին 1000000 դրամի չափով միանվագ հավելումը վճարվելու է կենսաթոշակի և նպաստի՝ 2025 թվականի առաջիկա ամսվա վճարման ցուցակներով։ Իսկ եթե 100 տարին լրացած անձը կենսաթոշակը (նպաստը) ստանում է կանխիկ եղանակով, ապա հավելումը կվճարվի վճարման եղանակը փոխելուց հետո,
- միանվագ հավելում չի տրվելու այն անձանց, ովքեր Երևանի ավագանու որոշմամբ արդեն իսկ ստացել են 1000000 դրամ աջակցություն (այդ անձանց տվյալները տրամադրվելու են Երևանի քաղաքապետարանի կողմից)։
Նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել մայիսի 30-ին։





















































1
New Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4
2
Ucom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis
3
Ameriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological ...
4
Reputation Management in Armenia: Shushan Harutyunyan
5
IDBank's new premium business card – Mastercard Business Preferred