Սկսում ենք աննախադեպ մի ծրագիր, որը կոչվելու է «200 տարի միասին»․ Մհեր Ավետիսյան
BLOGՄհեր Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Հարգարժան հայեր,
սկսում ենք աննախադեպ մի ծրագիր, որը կոչվելու է «200 տարի միասին»։
Իմ գաղափարակից հայ և ռուս ընկերների հետ միասին, առաջիկա 2-3 տարիների ընթացքում, իրականացնելու ենք բազմաթիվ հասարակական, քաղաքական, պատմական քննարկումներ ու միջոցառումներ՝ նվիրված «Թուրքմենչայի պայմանագրի» 200-ամյակին։
Սրանք ոչ միայն միջոցառումներ են, որոնց նպատակն է մեր բոլորիս հիշողությունը թարմացնել և հիշել, թե ինչպես ազատագրվեց Երևանը, և հայ ժողովուրդը հնարավորություն ստացավ իր պատմական բնօրրանում ապրելու, իսկ ապագայում նաև պետականությունը վերականգնելու, այլ նպատակ ունենք՝ նախևառաջ խոսել Հայաստանի և մեր տարածաշրջանի անվտանգության ճարտարապետության մասին.
Հայ և ռուս պատմաբանների, քաղաքական գործիչների, հասարակական դեմքերի շրջանում ֆորումներ և քննարկումներ կազմակերպելով՝ մենք պետք է հասնենք նրան, որ հայաստանյան քաղաքական միտքը վերջապես ընկալի, որ Հայաստանի և տարածաշրջանի խաղաղությունը հիմնված է հայ-ռուսական հարաբերությունների և Ռուսաստանի՝ մեր տարածաշրջանում անվտանգության ճարտարապետության կառուցման վրա։ Եվ քանդելով այդ ճարտարապետությունը, թույլ տալով, որ արևմտյան պետությունները մեր տարածաշրջանն ու Հայաստանը դարձնեն իրենց գեոպոլիտիկ խաղերում գործիք՝ ուղղակիորեն վտանգում ենք Հայաստանի և մեր տարածաշրջանի անվտանգությունը։
Ուրախ եմ ներկայացնել ձեզ, սիրելի հայրենակիցներ «200 տարի միասին» ծրագիրը։
Նրանք, ովքեր կցանկանան իրենց մասնակցությունն ունենալ և ներգրավվել մեր կազմակերպած միջոցառումներում, պատրաստ ենք համագործակցության։
Բարի երթ՝ անչափ կարևոր, պատվաբեր և մեր պետականության անվտանգության համար անփոխարինելի այս ծրագրի իրագործմանը:
1
Idram&IDBank’s Special Offer at Dalma Garden Mall
2
The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project
3
AraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation
4
IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational Foundation
5
Ucom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers



