Հայ Առաքելական Եկեղեցին մեր ինքնության հիմնասյուներից է․ Նաիրի Սարգսյան
BLOGՆաիրի Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Հայ Առաքելական Եկեղեցին մեր ինքնության հիմնասյուներից է։
Եկեղեցին միշտ եղել է մեր ժողովրդի ուժի, դիմացկունության ու հավատքի աղբյուրը։ Դարեր շարունակ այն կարողացել է դիմանալ արտաքին ու ներքին հարձակումներին՝ մնալով անսասան ու առաջնորդելով իր ժողովրդին։
Այսօր էլ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը կանգուն է։ Այն չի կռանում, չի լռում, այլ փորձում է մեզ՝ իր ժողովրդին, ուղղել, կանգնեցնել, հույս ու ինքնություն փոխանցել։ Եվ պատահական չէ, որ վերջերս անգամ միջազգային մակարդակով հնչող ելույթներում Մայր Աթոռը ներկայացվել է որպես «սպառնալիք»։ Ինչո՞ւ։ Որովհետև չհանձնված Հայաստանն է սպառնալիք, չկռացած, արժանապատիվ Հայաստանն է սպառնալիք՝ բոլոր նրանց համար, ովքեր չեն ուզում մեզ ուժեղ տեսնել։
Եկեղեցու վրա հարձակումը հարձակում է յուրաքանչյուրիս վրա։ Դա հարձակում է մեր ինքնության, մեր հոգևոր արժեքների, մեր ազգային ողնաշարի վրա։ Իսկ մենք իրավունք չունենք լռելու։ Մենք պետք է պաշտպանենք մեր եկեղեցին այնպես, ինչպես պաշտպանում ենք մեր հայրենիքը։
Մայր Աթոռը բազմիցս կարողացել է լուծումներ գտնել ամենադժվարին պահերին։ Հավատում եմ՝ այս անգամ էլ կգտնի։
Հայտնում եմ իմ և մեր թիմի լիակատար աջակցությունն ու պատրաստակամությունը՝ մասնակցելու Մայր Աթոռի նախաձեռնություններին ու միասին հաղթահարելու այս բարդ շրջանը։
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



