Գյումրու ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում կշարունակվի Վ. Պերմյակովի արտագնա դատական նիստը
SOCIETYԳյումրու ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում փետրվարի 5-ին կշարունակվի Վ. Պերմյակովի արտագնա դատական նիստը: Այս անգամ ևս դատաքննական փուլի շրջանակներում կհարցաքննվեն գործով վկաները:
Վ. Պերմյակովի նկատմամբ հունվարի 29-ին կայացած դատական նիստի ժամանակ Ավետիսյանների իրավահաջորդներին՝ վկաներ Ավետիսյանների հորեղբոր աղջիկ ու պատկից հարևան Կարինե Ավետիսյանին, կանչով դեպքի վայր եկած շտապբուժօգնության բուժքույր Գայանե Մելքոնյանին, վարորդ Վարդան Պետրոսյանին, մոտակա խանութի աշխատակցուհի Ռուզաննա Հակոբյանին լսելուց հետո վկայություն համար դատարանում վկայություն տվեց ռազմաբազայի վաշտի հրամանատր Արտյոմ Դանչինկը: Որպես վկա ծանուցվել էին նաև ռազմակայանից Անդրեյ Նիկիշինը և ևս 5 զինծառայող: Դատական նիստից առաջ», սակայն, դատարանը ռազմաբազայից գրություն է ստացել, որ ինչպես Նիկիշինը, այնպես էլ մյուսներն այլևս ռազմաբազայում չեն և դուրս են հանվել զորամասի անձնակազմի ցուցակից 2015 թ. օգոստոսի 15-ին: Գրությանը կից ներկայացված էին քաղվածքներ հրամաններից: Փաստաթուղթը ստորագրված էր բազայի հրամանատար Ուստինովի կողմից: Փաստաբանները հենց նրանց վկայությունն են կարևոր համարում:
Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, այնուհետև` յոթ օր հետո մահացել: Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը:
Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու և ավելի անձանց սպանություն): ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Վալերի Պերմյակովին մեղադրանք են առաջադրել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու եւ ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը: Ռուսական կողմում հարուցված քրեական գործով Պերմյակովը դասալքության եւ զենքի ապօրինի կրման համար օգոստոսի 12-ին դատապարտվել է 10 տարվա ազատազրկման:
Արմենուհի Մխոյան



