Անվճար ոչինչ չկա․ Թրամփը՝ Զելենսկուն
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ - ն չի ցանկանում Ուկրաինային անվճար փոխանցել Patriot զենիթահրթիռային համալիրները, սակայն պատրաստ է վաճառել դրանք։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
«Ուկրաինան ավելի ու ավելի է մտահոգված ամերիկյան արտադրության Patriot ՀՕՊ համակարգեր գնելու անհրաժեշտությամբ, քանզի պաշարները սպառվում են, իսկ նոր վարչակազմը չի ցանկանում ավելի շատ համակարգեր ուղարկել», - ասվում է նյութում: «ԱՄՆ-ն պետք է որոշակի քանակություն պահպանի սեփական պաշտպանության համար՝ Իրանի կամ այլ հակառակորդի կողմից հարձակման դեպքում», - ասել աղբյուրը:
Սակայն Կիևում կարծում են, որ Թրամփի վարչակազմը պատրաստ կլինի ավելի շատ Patriot վաճառել երկրին, այլ ոչ թե ուղարկել դրանք որպես օգնություն: Ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ չի ակնկալում, որ Վաշինգտոնը կարգելափակի ապագա ՀՕՊ համակարգերի վաճառքն Ուկրաինային, բայց հասկանում է, որ Սպիտակ տունը «դրանք անվճար չի տա»:
Հետևեք մեզ՝ այստեղ




















































