Հնդկաստանի ափերի մոտ վտանգավոր քիմիական նյութեր տեղափոխող կոնտեյներային նավ է խորտակվել
ECONOMICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Լիբերիայի դրոշի ներքո ընթացող MSC ELSA 3 կոնտեյներային նավը խորտակվել է Արաբական ծովում՝ հնդկական Կերալա նահանգի ափերի մոտ։
Այս մասին հայտնում է Հնդկաստանի առափնյա պահպանության ծառայությունը։
Ըստ տեղեկությունների՝ նավը խորտակվել է Կոչի նավահանգստից 38 ծովային մղոն հեռավորության վրա այն բանից հետո, երբ ամբարներից մեկն սկսել է արագ լցվել ջրով, ինչը հանգեցրել է նրա կայունության ամբողջական կորստի և շրջվելու։
Նավի վրա եղել է 640 կոնտեյներ, որից 13-ը վտանգավոր նյութեր, իսկ 12-ը՝ կալցիումի կարբիդ պարունակող:
Բացի այդ, նավի վառելիքի բաքերը տեղափոխում էին ավելի քան 84 տոննա դիզել և մոտ 367 տոննա մազութ, ինչը բնապահպանական աղետի լուրջ վտանգ է ներկայացնում։
Հնդկաստանի իշխանությունները չեն բացառում նավթի արտահոսքի հավանականությունը։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































