Արևային գեներատորների արդյունավետության նոր ռեկորդ է սահմանվել
SOCIETY
Չինացի գիտնականները մշակել են օրգանական ֆոտոթերմային կոբյուրեղների նոր դաս, որը կարող է մեծացնել արևային ջերմաէլեկտրական գեներատորների (STEG) արդյունավետությունը գրանցելով ռեկորդային արժեքներ։ Բացի այդ, արտադրվող էներգիայի քանակը եռապատկվում է, գրում է 4pda.to–ն։
Նյութը անվանվել է կորոնեն-Br₂NDA (CBC): Դրա գործնական կիրառումը ստուգելու համար հեղինակները ստեղծել են ֆոտոթերմային թանաք և այն կիրառել ջերմաէլեկտրական գեներատորի վրա։ Այս գործողություններից հետո նախատիպը արևի լույսի ներքո արտադրել է 209 մՎ լարում, որը 375%-ով ավելի է, քան սովորական գեներատորների դեպքում։
Կորոնեն-Br₂NDA–ն նաև ցույց է տվել տվյալների փոխանցման ներուժ։ Դրա օգնությամբ հնարավոր է եղել փոխանցել կոդավորված ազդանշաններ, ինչպիսին է Մորզեի այբուբենը։ Դա հնարավոր է դարձել ինֆրակարմիր ճառագայթման շնորհիվ։ Նման նյութում լույսը ջերմության վերածելու արդյունավետությունը ռեկորդային 67.2%–ի մակարդակի է։
Ապագայում այդ տեխնոլոգիան կարող է ծառայել որպես նոր էներգաարդյունավետ տեխնոլոգիաների հիմք։ Եվ այս ամենը շնորհիվ սինթեզի պարզության և բարձր արդյունավետության է, ինչը այն խոստումնալից է դարձնում արևային էներգիայի, խելացի էլեկտրոնիկայի և կապի համակարգերի առևտրային օգտագործման համար։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















































