Հանքարդյունաբերությունը` պոլիտեխնիկցիների ուշադրության կենտրոնում (տեսանյութ)
VIDEOԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է ակտիվորեն ընդլայնել համագործակցությունը Հայաստանի գիտակրթական հաստատությունների հետ։ Վերջին հանդիպումը կայացավ ընկերության մշտական գործընկերոջ՝ ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի ուսանողների և դասախոսական կազմի հետ։
Սեմինար-հանդիպումը անցավ ակտիվ քննարկումների և անմիջական հարցուպատասխանի ձևաչափով։ Ուսանողներն ուղիղ հարցեր ուղղեցին ԶՊՄԿ ներկայացուցիչներին՝ հանքարդյունաբերության բնագավառում Հայաստանի զարգացման հեռանկարներից մինչև աշխատանքային միջավայր և հնարավոր կարիերա։ Պոլիտեխնիկցիները չթաքցրեցին իրենց վերաբերմունքը․ ԶՊՄԿ-ն Կապանի և Սյունիքի համար ոչ միայն խոշոր արտադրող է, այլև կայուն և գրավիչ գործատու, որտեղ աշխատելու հեռանկարը լուրջ առումով դիտարկվում է որպես մասնագիտական աճի հարթակ։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



