Շվեյցարիայում գործարկվել է աշխարհում առաջին շարժական արևային էլեկտրակայանը երկաթուղային գծերի վրա
ECONOMICS
Շվեյցարիայի արևմուտքում շահագործման է հանձնվել աշխարհի առաջին շարժական արևային էլեկտրակայանը, որը տեղակայված է անմիջապես գործող երկաթուղու վրա։ Swiss Sun-Ways ընկերության կողմից մշակված նախագիծը ներառում է 48 ֆոտովոլտային մոդուլ՝ 18 ԿՎտ ընդհանուր հզորությամբ։ Կայանը տարեկան 16 ՄՎտժ էներգիա կտա 500 մետր հեռավորության վրա գտնվող հանրային էլեկտրամատակարարման ցանցին, գրում է overclockers.ru–ն։ Երկաթուղու այդ հատվածում ուղևորատար գնացքների երթևեկությունը սկսվել է ապրիլի 28-ից։ Նախագիծը նախկինում հաստատվել էր Շվեյցարիայի տրանսպորտի դաշնային գրասենյակի կողմից։
Sun-Ways վահանակների տեղադրումը մեքենայացված է, օգտագործվում է գործընկեր Scheuchzer ընկերության հատուկ գնացքը։ Ասում են, որ այդ մեթոդը թույլ է տալիս տեղակայել գրեթե 1000 քմ մոդուլներ մի քանի ժամվա ընթացքում։ Փորձնական նախագիծն ընդգրկում է TransN երկաթուղային գծի 100 մետրանոց հատվածը Բյուտ համայնքում (Վալ դը Տրավեր շրջան): Վահանակների մեջ ներկառուցված են էլեկտրական մալուխներ, իսկ մաքրման համար օգտագործվում է գլանաձև խոզանակով համակարգ։
Ստանալով անհրաժեշտ հաստատումները և անցկացնելով մի շարք փորձարկումներ, Sun-Ways-ը կշարունակի համակարգի փորձարկումները հաջորդ երեք տարիների ընթացքում։ Ընկերության մասնագետները կուսումնասիրեն ծածկույթների դիմացկունությունը, աղտոտման խնդիրը և տեղադրման ազդեցությունը երկաթուղային ենթակառուցվածքների վրա՝ երկարաժամկետ անվտանգության տեսակետից։ Միջազգային ուսումնասիրությունը հաստատել է նման արևային էլեկտրակայանների տեխնիկական իրագործելիությունը և առևտրային ներուժը երկաթուղային գծերի վրա, հատկապես գյուղական վայրերում։ Սակայն մասնագետները մատնանշում են երկու լուրջ խնդիր՝ ուժեղ աղտոտվածությունը և անցնող գնացքներից առաջացող զգալի մեխանիկական բեռնվածությունները, որոնք կարող են նվազեցնել էներգիայի արտադրությունը և կրճատել վահանակների կյանքը։
Sun-Ways-ի գործադիր տնօրեն Ջոզեֆ Սկուդերին այս տեխնոլոգիայի մեջ հսկայական ներուժ է տեսնում և տեսնում է դրա նկատմամբ աջակցության աճ։ Ապագայում նա հույս ունի էներգիա ստանալ օգտագործելով ռելսերի միջև տեղադրված վահանակներ՝ գնացքներն ուղղակիորեն էներգիայով ապահովելու համար։ Դա, ըստ նրա ծրագրի, գնացքները կդարձնի գրեթե 100 % էներգետիկորեն ինքնաբավ, ցերեկը դրանք կշարժվեն գծերով, իսկ այնտեղ տեղակայված վահանակները կարտադրեն էլեկտրաէներգիա։
Sun-Ways-ը գնահատում է, որ միայն Շվեյցարիայի երկաթուղային ցանցը (մոտավորապես 5000 կմ) կարող է տեղավորել մինչև 2.5 միլիոն նման վահանակ։ Էկուբլենսում հիմնված այդ ստարտափը նախատեսում է նաև մուտք գործել Գերմանիայի, Ավստրիայի, Իտալիայի, ԱՄՆ-ի և ասիական երկրների շուկաներ։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















































