«Երեխայի մարմինը դեռ միայն հայրն է տեսել»․ Մարմարիկ վարչական շրջանի ղեկավար
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ ժամը 10։40-ի սահմաններում, ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները Մարմարիկ գետում՝ Հրազդան ՋԷԿ-ի մոտակա կամրջի մոտ, հայտնաբերել են մայիսի 4-ից որոնվող երեխայի դին։
Քննչական կոմիտեից էլ Iravaban.net-ին հայտնել էին, որ այս պահին քննիչները դեպքի վայրում են, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Փոքրիկի մարմնի վրա արտաքին զննությամբ վնասվածքներ, բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Կապ հաստատեցինք նաև Մարմարիկ վարչական շրջանի ղեկավար Արթուր Քարամյանի հետ։ Նա հայտնեց, որ երեխային գտել են փրկարարները, գետի այդ հատվածում նախկինում ևս որոնողական աշխատանքներ տարվել են․ «Երեխայի մարմինը դեռ միայն հայրն է տեսել»։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
35 Years of Trust: IDBank Celebrates with Its Customers
2
New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom
3
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH



