Yerevan, 30.April.2026,
00
:
00
BREAKING


«Գևորգն ինձ ասել է, որ պետք է ուժեղ լինեմ, իր խոսքով եմ առաջնորդվում». Գևորգ Ստամբոլցյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Վերին Շորժայի դիրքում. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ես ու Գևորգը նույն գյուղից ենք։ Նա ինձ դպրոցական տարիքից է հավանել: Հետո փախցրեց ինձ, և 2007 թվականին ընտանիք կազմեցինք»,-«Փաստի» հետ զրույցում պատմում է Արմինեն՝ Գևորգի կինը։ Գևորգը ծնվել է Վարդենիս քաղաքում։ Մանկության տարիներին ընտանիքի հետ տեղափոխվել է Սոթք գյուղ։ Հաճախել է գյուղի դպրոցը։ Այն ավարտելուց հետո 2003-2005 թթ. ծառայել է Եղվարդի զորամասում։ Մի որոշ շրջան զբաղվել է գյուղատնտեսությամբ, իսկ 2010 թվականից անցել է պայմանագրային զինվորական ծառայության։ «Մեր առաջնեկի ծնվելու օրը եկավ իր հրամանը, իմացավ, որ անցնում է պայմանագրային ծառայության։ Կրկնակի հուզված էր»։ Այդ ժամանակից Գևորգը ծառայել է առանց ընդմիջումների՝ մինչև 2022 թ. Սեպտեմբերյան պատերազմը։

Երբ խնդրում եմ Արմինեին պատմել Գևորգի բնավորության, տեսակի մասին, նա արձագանքում է՝ ամուսինը պարտաճանաչ էր, համեստ։ «Բնավորությամբ շատ ազնիվ էր, աշխատասեր, հարգանքով, ընտանիքին նվիրված։ Օրինակելի հայր էր, հրաշալի ամուսին։ Միասին շատ լավ ու հետաքրքիր կյանք ենք ապրել, ունեցել ենք նաև դժվարություններ, բայց սիրով հաղթահարել ենք դրանք։ Միշտ ասում էր, որ իր ընտանիքը շատ է սիրում։ Սիրում էր նաև իր ծառայությունը, շատ ոգևորված էր ծառայում։ Անգամ ասում էր՝ և՛ ընտանիքս եմ շատ սիրում, և՛ գործս»։

Գևորգի պայմանագրային ծառայությունն անցել է Քարվաճառում։ «Քառօրյա պատերազմի ժամանակ ևս դիրքերում են եղել, բայց այդ ժամանակ իրենց մոտ մարտական գործողություններ չեղան։ Մասնակցել է 44-օրյա պատերազմին, ողջ ընթացքում եղել է Քարվաճառի դիրքերում։ Շատ ծանր շրջան էր իր համար, այդ օրերին մարտական շատ հարազատ ընկերների կորցրեց։ Իր հարազատ քույրիկի ամուսինը, իմ քույրիկի ամուսինը և հայրս զոհվեցին 44-օրյայի ժամանակ։ Հայրիկս կամավոր էր։ Գևորգը շատ էր նեղսրտում։ Կային օրեր, երբ տուն էր գալիս ու ասում՝ երանի ես էլ չլինեի, այսքան բան չտեսնեի։ Երբ հանձնեցին Քարվաճառը, իր մոտ ավելի ծանր սթրեսային վիճակ էր։ Ասում էր՝ տղաներին կորցրեցինք, հետո էլ տարածքները»։

44-օրյա պատերազմից հետո Գևորգի ջոկը տեղափոխել են Սոթք։ «Դժվարությունները շարունակվում էին, քանի որ իր մարտական ընկերներից շատերը չկային։ Ամեն անգամ դիրք բարձրանալուց նեղվում էր, բայց այդ ընթացքում երբեք չի մտածել ծառայությունից դուրս գալու մասին։ Եթե մինչև 44-օրյա պատերազմը նման մտքեր ունեցել է, ապա պատերազմից հետո՝ երբեք։ Ես կարող եմ ասել անգամ, որ պատերազմից հետո իր սրտում վրեժ ուներ»։

2022 թ. սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերն Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի սահմանների վրա։ Թիրախում էր նաև Գեղարքունիքի մարզը։ Գևորգը ծառայում էր Սոթքի զորամասում, այդ օրը եղել է Վերին Շորժայի թիվ N դիրքում։ Արմինեն վերհիշում է այդ օրը։ «Գևորգն իրեր էր ուզել, նաև համեղ բաներ էի պատրաստել, որ ուղարկեի։ Պետք է իր ընկերներից գային, դա բարձրացնեին դիրքեր։ Զանգեցի Գևորգին՝ ասելու, որ ամեն ինչ պատրաստ է, կարող են գալ ու վերցնել։ Նկատեցի, որ նա մի տեսակ նեղված է, հարցրեցի՝ Գևոր, ե՞րբ պետք է գան, վերցնեն։ Արձագանքեց՝ կգան էլի։ Ահագին ժամանակ հետո նորից զանգեց՝ չսպասեք, չեն գա։ Երբ հարցրեցի, թե ինչ է պատահել, պատասխանեց՝ կասեմ հետո»։

Արմինեն ասում է՝ ռմբակոծությունները նաև իրենց գյուղում են լսելի եղել ու ոչ միայն լսելի։ Գյուղի տները վնասվել են։ «Բարդ իրավիճակ էր, չգիտեինք, թե ինչ անել։ Զանգեցի Գևորգին, անջատեց զանգը։ Հասկացա, որ իրենց մոտ էլ է խառը, երևում էր, որ դիրքերում ամեն ինչ խառն է»։

Գևորգի ընտանիքը գյուղից դուրս է գալիս։ Արմինեն մի քանի ժամ հետո զանգահարում է ամուսնուն։ «Գևորգը հաստատեց, որ իրենց մոտ վիճակը խառն է. «Ահավոր է, «շները» մեզ մոտ լցված են»։ Մի պահ խառնվեցի իրար, չէի հասկանում, թե ինչ է ասում։ Նեղվեցի շատ։ Ես հիմա եմ հասկանում, որ այդ ընթացքում մեզ հրաժեշտի խոսքեր էր ասում։ Այդ պահին չհասկացա, հետո վերլուծեցի, թե ինչ էր ասում»։

Արմինեն և Գևորգը երկու որդի ունեին, սպասում էին երրորդի ծննդին։ «Երբ իմացանք, որ էլի երեխա ենք ունենալու, շատ ուրախացանք։ Ուրիշ ուրախություն էր։ Եվ մեր վերջին զրույցի ժամանակ ասաց՝ ես գիտեմ, որ դուք ուժեղ եք։ Այնպես կանես, որ երեխաս ծնվի»։ Գևորգը զոհվել է 2022 թ. սեպտեմբերի 13- ին Վերին Շորժայի թիվ N դիրքում ԱԹՍ-ի հարվածից։ «Տղաները ստացել են նահանջի հրաման, բայց որևէ մեկը չի նահանջել, մինչև վերջ պայքարել են։ Իրենց ընկերներն ասում էին՝ եթե նահանջեին, կփրկվեին։

Գևորգի մարմինը թշնամու մոտ էր, թշնամին այն չէր վերադարձնում։ Հետո սեպտեմբերի 30-ին 100-ից ավելի տղաների մարմիններ տվեցին, նրանց մեջ էր նաև ամուսինս։ ԴՆԹով հաստատվեց նրա ինքնությունը։ Հոկտեմբերի 2-ին Գևորգի հուղարկավորությունն էր»։

Գևորգն այդպես էլ չիմացավ՝ տղա՞ են ունենալու, թե՞ աղջիկ, բայց խնդրեց կնոջը պահպանել իրենց դեռ չծնված երեխայի կյանքը։ Հայրիկը չիմացավ իր ապագա երեխայի սեռը, չիմացավ, որ լույս աշխարհ եկավ նրանց երրորդ որդին, որին հոր պատվին Գևորգ անվանակոչեցին։ Փոքրիկ Գևորգը մեր զրույցի ողջ ընթացքում իր զրնգուն ձայնով հիշեցնում էր ու ապացուցում՝ կյանքը շարունակվում է, բայց անասելի ցավոտ է այս իրականությունը, որտեղ հայրը չկարողացավ գրկել իր որդուն, իսկ որդին էլ երբեք հնարավորություն չի ունենա ճանաչելու իր հայրիկին։

Ապրելու ուժի մասին։ «Հատկապես ցավալի է, որ մեր երրորդ տղային չտեսավ։ Մի օր այդ մտքերով շատ նեղված էի, երազիս տեսա Գևորգին, ասաց՝ ի՞նչ գիտեք, որ ես չեմ տեսել, ես ամեն օր էլ տեսնում եմ իրեն։ Հիմա ինձ ապրելու ուժ տալիս են երեխաներս։ Գևորգն այդ գիշեր ինձ ասել է, որ պետք է ուժեղ լինեմ։ Հիմա ես այդ խոսքով եմ առաջնորդվում։

Տղաներիս մեջ շատ է կարոտը, մեծերի մեջ՝ նաև ափսոսանքը, որ հայրիկը չի տեսել փոքր Գևորգին։ Մեծ տղաս այս տարի ավարտում է իններորդ դասարանը, ասում է. «Մա՛մ, պատկերացնում ես՝ պապան տեսներ, որ ավարտում եմ, որքան կուրախանար»։ Ավելի վաղ, երբ գովասանագիր էր ստացել, Գևորգը շատ էր ուրախացել, ոգևորվել։ Կարևոր օրերին ավելի ցավոտ է»։

Հ. Գ. - Գևորգ Ստամբոլցյանը ծառայության ժամանակ պարգևատրվել է «Քաջարի մարտիկ» կրծքանշանով, պատվոգրով, իսկ հետմահու՝ «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Վարդենիսի գերեզմանատանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank