Հայոց ցեղասպանության մասին Քըրք Քըրքորյանի ֆիլմը կնկարահանվի. նախագծին միացել է նաև Սերժ Թանկյանը
CULTURE
Այժմ աղբյուրը հայտնում է, որ «Խոստում» (The Promise) ֆիլմի նկարահանումները շարունակվում են: Ֆիլմում խաղում են հոլիվուդյան աստղեր Քրիստիան Բեյլը և Օսկար Այզեկը: Ֆիլմը կնկարահանեն Survival Pictures ընկերությունը, որը ղեկավարում են Էրիկ Իսրայելյանն ու Էնթոնի Մանդեկիչը:
Քըրք Քըրքորյանի փաստաբան Պատրիցիա Գլեյզերի խոսքով՝ «Խոստում» ֆիլմը սիրո մասին հիանալի ֆիլմ կլինի, ինչպես «ավանգարդ» մարդու իրավունքների ոլորտում:
Կինոնախագծին է միացել նաև հայազգի հայտնի ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը, ով իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որում, մասնավորապես, կիսվել է Variety ամսագրի հոդվածով՝ կապված այն տեղեկության հետ, որ նա ևս կդառնա այդ նախագծի մասնակիցը:
«Վերջին մի քանի տարվա ընթացքում ինձ բացառիկ հնարավորություն է ընձեռնվել օգնել և խորհուրդներ տալ իմ ընկերոջը՝ Իսրայելյանին՝ կապված առաջիկա խոշոր ֆիլմի հետ»,-գրել է Թանկյանը:




















































