Սամվել Բաբայան, քո «արկեր չտվեց, գնա Վազգենին զանգիր» հեքիաթը արժե այնքան, որքան քո այս հերթական ինքնագովազդի փորձը․ Միքայել Գրիգորյան
BLOGՄիքայել Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Սամվել Բաբայան, քո «արկեր չտվեց, գնա Վազգենին զանգիր» հեքիաթը արժե այնքան, որքան քո այս հերթական ինքնագովազդի փորձը։
Սամվել Բաբայան, քո «արկեր չտվեց, գնա Վազգենին զանգիր» հեքիաթը արժե այնքան, որքան քո այս հերթական ինքնագովազդի փորձը։
• Սկզբում՝ ասում էիր, որ «Հարսանիք լեռներում»-ի նախաձեռնությունը և հաստատումը պատկանում է Սերժ Սարգսյանին։
• Հետո՝ գրում ես մի գիրք, որտեղ քո իսկ ասածն ուղղակի հերքում ես, ու ամբողջը քեզ ես վերագրում։
Ասածդ օր առաջ մոռանում ես, իսկ ասելիքդ ամեն անգամ փոխում ես ըստ իրավիճակի։
Դու չես պատմում պատմություն՝
դու խմբագրում ես ինքդ քո մասին լեգենդը՝ ըստ իրավիճակային հարմարության։
Իսկ պատմության իրական կերտողներից մեկն այն մարդն է, ում անունը տալով փորձում ես մի թեթև ռեյտինգ հավաքես։
Սերժ Սարգսյանը ոչ միայն եղել է պաշտպանության համակարգի հիմնադրողներից,
այլև անձամբ ղեկավարել է՝ ռազմական մատակարարումից մինչև ռազմավարական համակարգում, սկսած զինվորից՝ մինչև մարտական դիրք։
Նա եղել է պատերազմի ժամանակ իրական գործ անողներից, ոչ թե խոսողներից։
Իր վերահսկողությամբ և համակարգմամբ է ապահովվել հաղթանակի ընթացքն ու ձևավորված բանակը։
Պատմությունը փաստեր ունի։ Դու՝ ընտիր հարմարեցված մոռացկոտություն։
Հ.Գ. Լիքը հարցեր կան դեռ, որոնց պատասխանը լիարժեք չի տրվել: Ինչպես օրինակ ոմանք կարողացան անցնել ՀՀ տարածք այն դեպքում երբ շատերին դա չհաջողվեց։
Հ.Գ.Գ. Հրաշալի, անչափ խոսուն լուսանկար է:
Սա էության մասին լուսանկար է։
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



