Թրամփը զանգահարել է Նեթանյահուին
INTERNATIONAL NEWS
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր Իսրայելի առաջնորդ Բենիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցի ժամանակ խոր ցավակցություն է հայտնել Իսրայելի դեսպանատան երկու աշխատակիցների սպանության կապակցությամբ, հայտնել են Իսրայելի վարչապետի գրասենյակից։
Իր հերթին, Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել Թրամփին «Միացյալ Նահանգներում հակասեմականության դրսևորումների դեմ նրա և իր վարչակազմի գործադրած ջանքերի համար», ասված է հայտարարության մեջ։
«Նախագահը վերահաստատել է այս երկրի համալսարանական կամպուսները պատուհասած բռնի հակասեմիտիզմն արմատախիլ անելու իր հանձնառությունը»,-այսօր ավելի վաղ լրագրողներին հայտարարել է ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան Եչիել Լեյթերը՝ մայրաքաղաքի հրեական թանգարանի դիմաց, հաղորդում է CNN-ը։
Լեյթերը նշել է, որ նախօրեին երեկոյան խոսել է Թրամփի հետ և կրակոցների վայրում հանդիպել է գլխավոր դատախազ Փեմ Բոնդիի և Կոլումբիայի շրջանի դատախազի պաշտոնակատար Ջանին Պիրոյի հետ։ Նա նշել է, որ ԱՄՆ նախագահը «շատ վճռական էր իր հայտարարության մեջ՝ ցավակցություն հայտնելով և բռնությունը դատապարտելով»։
Հիշեցնենք, որ այսօր Վաշինգտոնում գտնվող Հրեական թանգարանի մոտ կրակոցից սպանվել են Իսրայելի դեսպանատան երկու աշխատակիցներ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցավակցություն է հայտնել զոհերի ընտանիքներին՝ հայտարարելով, որ կրակոցները «ակնհայտորեն հակասեմական դրդապատճառներ ունեին»։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ հրամայել է ուժեղացնել անվտանգության միջոցառումները ամբողջ աշխարհում Իսրայելի դեսպանատներում։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































