ԱԳՆ-ն անդրադարձել է Լավրովի՝ Ծիծեռնակաբերդ չայցելելու մասին տեղեկությանը
POLITICS
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանից հերքել է լուրը, որ հայկական կողմի նախաձեռնությամբ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստան այցի ծրագրից հանվել է Ծիծեռնակաբերդ այցելությունը։
«ՌԴ ԱԳ նախարարի աշխատանքային այցի ծրագրի մշակման ընթացքում ռուսական կողմը տեղեկացրել է, որ նախարար Լավրովը կայցելի Հաղթանակի զբոսայգի՝ պայմանավորված Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի հոբելյանական տարելիցով, իսկ Ծիծեռնակաբերդ ՌԴ ԱԳ նախարարի անունից կուղարկվի ծաղկեպսակ: Աշխատանքային այցերի պարագայում ծրագրում նմանատիպ բաղադրիչների ներառումն իրականացվում է այցելող կողմի նախաձեռնությամբ: Հայկական կողմն ապահովել է այցի ծրագրի նշյալ բաղադրիչների բոլոր անհրաժեշտ արարողակարգային, նախապատրաստական աշխատանքները»,- ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակն «Արմենպրես»-ին։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































