ՄԻՊ գրասենյակը հակադարձում է՝ անդրադարձել են ոստիկանության կողմից բռնության դեպքերին
SOCIETY
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՄԻՊ գրասենյակից հաղորդագրություն են տարածել․
«Մայիսի 20-ին լրատվական կայքերից մեկը տարածել է տեսանյութ, որտեղ ակցիայի մասնակիցը հայտարարում է, թե Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցներում որևէ անդրադարձ չկա ոստիկանության կողմից կիրառված վատ վերաբերմունքի դեպքերին։ Նման պնդումը բնականաբար չի համապատասխանում իրականությանը և հիմնված է իրականությանն ակնհայտորեն չհամապատասխանող տեղեկության վրա։
Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդումներում և զեկույցներում, այդ թվում՝ 2024 թվականի, բազմիցս ընդգծվել են ոստիկանության կողմից բռնության և վատ վերաբերմունքի վերաբերյալ արձանագրումները, ինչպես նաև ներկայացվել են համապատասխան առաջարկություններ՝ ուղղված այդ երևույթների կանխարգելմանը։
Գրառմանը կից ներկայացնում ենք 2024 թվականի զեկույցներում ներկայացված արձանագրումների ընդամենը մի քանի օրինակ:
Այլ օրինակների և մանրամասների ծանոթանալու համար կարող եք այցելել հետևյալ հղումներով՝
Տարեկան հաղորդում –
Տարեկան զեկույց – »։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































