ԱՄՆ-ից առաջին միգրանտներին վտարեցին
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հոնդուրաս և Կոլումբիա է ժամանել առաջին չարտերային ինքնաթիռը՝ այդ երկրների 64 քաղաքացիներով, որոնք կամավոր լքել են ԱՄՆ-ն՝ Դոնալդ Թրամփի վարչակազմի հայտարարած «ինքնաարտաքսման» ծրագրով։ Այս մասին հաղորդվում է ԱՄՆ Ներքին անվտանգության նախարարության (ՆԱՆ) մամուլի հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունից նշել են, որ անօրինական միգրանտներն իրենք են գրանցվել նոր CBP Home հավելվածում։ Նրանց համար կազմակերպել են չարտերային չվերթ Հյուսթոնից՝ երկու կանգառով, հաղորդում է DW-ն։ Նրանք ստացել են անվճար ուղևորություն, 1000 դոլարի չափով վճարում և օրինական հիմունքներով ԱՄՆ վերադառնալու հնարավորություն։
Հոնդուրասի իշխանությունները, որտեղ վերադարձել է 38 մարդ, նրանց լրացուցիչ 100-ական դոլար են հատկացրել և սննդի կտրոններ տվել, ինչպես նաև խոստացել են օգնել աշխատանքի տեղավորման հարցում։ Կոլումբիա վերադարձած 26 անձանց այդ երկրի իշխանությունները «սոցիալական ծառայություններ են մատուցել», հայտնել են ԱՄՆ ՆԱՆ-ից։




















































