Playboy-ն այսուհետ լույս կտեսնի առանց մերկ աղջիկների նկարների
LIFEPlayboy ամսագիրը 60 տարվա մեջ առաջին անգամ լույս է տեսել առանց մորեմերկ մոդելների, հայտնում է CNN-ը:
Հայտնի է, որ ամսագրի քաղաքականության փոփոխությունից հետո Playboy-ի առաջին համարի դեմքը դարձել է սոցցանցերի հերոսուհի Սառա Մակ-Դենիելը:
Նշվում է, որ պարբերականը նախկինի պես լինելու է սադրիչ:
«Դա լինելու է սեքսուալ, սակայն աշխատանքի համար անվտանգ»,- ընդգծել է կոնտենտի տնօրեն Քորի Ջոնսը:
Playboy-ի գլխավոր տնօրեն Սքոթ Ֆլենդերսը հույս է հայտնել, որ նորացված Playboy-ը իր տեղը կգտնի այնպիսի պարբերականների շարքում, ինչպիսին է Vanity Fair-ը, սակայն հեռու կմնա GQ-ի ու Maxim-ի ձևաչափերից:
1
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
2
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
3
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
4
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



