Դոնոր երկրները Սիրիայի համար հանգանակել են ավելի քան 10 միլիարդ դոլար
INTERNATIONAL NEWSՍիրիայի խնդիրների շուրջ անցկացված համաժողովի ընթացքում դոնոր երկրների ջանքերով 10 միլիարդ դոլարից ավելի օգնություն է հավաքվել: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը:
Ինչպես հաղորդում է ТАСС-ը, միջոցները կուղղվեն Սիրիայում աշխատատեղերի ստեղծմանն ու երեխաներին կրթությամբ ապահովմանը:
Նրա տեղեկացմամբ` 6 միլիարդ դոլար կուղղվի այս տարի հումանիտար աջակցության տրամադրմանը, իսկ 5 միլիարդ դոլար էլ կհատկացվի այդ կարիքների լուծմանը մինչև 2020 թվականը: Քեմերոնը կարծում է, որ սիրիական հակամարտության համար պետք է տրվի «քաղաքական լուծում», իսկ հումանիտար գործողությունների կատարումը հնարավոր կլինի միայն կրակի դադարեցումից հետո:
1
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
2
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
3
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
4
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
5
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor



