«Հարկն այն բանը չէ, որ կարող ենք չվճարել ու դա աննկատ մնա». Սիրուշոն արձագանքել է իր հասցեին հնչած մեղադրանքներին
LIFEՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երգչուհի Սիրուշոն օրերս հայտնել էր, որ ներառվում է Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկում:
Այս լուրերից հետո նրա հասցեին բազում մեղադրական կարծիքներ ու մեկնաբանություններ հնչեցին համացանցում, որոնցից մեկին նա պատասխանել է իր ինստագրամյան էջի սթորի բաժնում հրապարակելով տեսանյութ:
«Չգիտեմ, ինչպես գրեմ, որ չվիրավորեմ, պարզապես դուք երբեք հարկ չեք վճարել, այդ իսկ պատճառով շոկ ապրելը նորմալ է: Ասելու շատ բան կա, նաև ափսոսանք, հիասքանչ երգչուհի, հիասքանչ ծնողներից»,- մեկնաբանություններում գրել է օգտատերը, որին Սիրուշոն պատասխանել է հետևյալ կերպ.
«Հարկն այն բանը չէ, որ կարող ենք չվճարել ու դա աննկատ մնա: Շատ վաղուց միշտ հարկ վճարում ենք, հարցն այն է, որ խոշոր հարկատու լինելը և հանրապետությունում 1000-ի մեջ մտնելն էր ավելի երևույթ: Զարմանքը ոչ թե հարկ վճարելու հետ էր կապված, այլ նրա, որ ես հանդիսանում եմ ամենաշատ հարկ վճարող մարդկանցից, ոչ թե ընտանիքս, այլ՝ ես իմ աշխատանքով»:




















































