Գագիկ Ծառուկյանն ընտանիքի հետ մասնակցել է Մինսկի կենտրոնում Գարեգին Բ-ի հանդիսապետությամբ Բելառուսում առաջին հայկական եկեղեցու օծմանը (տեսանյութ)
BLOGԳագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Այսօր Մինսկի կենտրոնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ օծվել է Բելառուսում կառուցված առաջին հայկական եկեղեցին՝ Սբ.Գրիգոր Լուսավորիչը։
Այսօր Մինսկի կենտրոնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ օծվել է Բելառուսում կառուցված առաջին հայկական եկեղեցին՝ Սբ.Գրիգոր Լուսավորիչը։
Եկեղեցու օծման արարողությանը մասնակցել է նաև Գագիկ Ծառուկյանը՝ ընտանիքի հետ։
Օծման հանդիսավոր արարողությանը մասնակցել են հոգևորականներ, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, դիվանագետներ, Մինսկի քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, հանրային և քաղաքական գործիչներ։
Լրատվամիջոցների հետ զրույցում Գագիկ Ծառուկյանը կարևորել է Բելառուսում հայկական եկեղեցու դերակատարումը։
Գագիկ Ծառուկյանը հիշեցրել է, որ բելառուսահայ համայնքի խնդրանքով ինքը դիմել էր Բելառուսի նախագահին՝ հայկական եկեղեցու կառուցման նպատակով տարածք տրամադրելու համար, ինչին Բելառուսի նախագահն արձագանքել էր մեծ պատրաստակամությամբ, և այսօր Բելառուսում հայ համայնքն արդեն հրաշալի հայկական եկեղեցի ունի։
Իր խոսքում Գագիկ Ծառուկյանը նշել է․
«Այսօր շատ կարևոր օր է բոլորիս համար, տոնական օր է. այս լավ երկրում բնակվող մեր հայրենակիցների համար իր դռներն է բացում հիասքանչ եկեղեցին, որը դառնալու է հայ համայնքի հոգևոր կենտրոնը։ Գիտեք, Բելառուսում և Մինսկում կա հայկական լավ համայնք։ Մեր հայրենակիցները այստեղ ապրում են, աշխատում են, սովորում են, ընտանիքներ են կազմում։ Նրանց բոլոր իրավունքները պաշտպանված են, իրենց չեն զգում օտարության մեջ։ Համայնքի ներկայացուցիչները որոշ ժամանակ առաջ դիմել էին ինձ՝ խնդրանքով, որ ես էլ դիմեմ Բելառուսի նախագահին՝ համապաստախան հողհատկացման և թույլտվությունների համար։ Եվ Բելառուսի նախագահը անմիջապես արձագանքեց, իջեցրեց հանձնարարություն, և այսօր մենք այս եկեղեցու բացումն ենք անում։ Ես ուզում եմ մարդկայնորեն շնորհակալություն հայտնել մեր հայրենակիցների, հայ համայնքի և անձամբ իմ անունից։ Ես վստահ եմ այս եկեղեցին ծառայելու իր լավ, վեհ նպատակին, դառնալու է մեր հայրենակիցների համար սրբավայր։ Թող այստեղ շատ պսակադրություններ լինեն, շատ մկրտություններ։ Մարդկանց աղոթքներն ու խնդրանքները կատարվեն։ Եկեղեցին մեծ դեր է կատարում աշխարհի տարբեր անկյուններում սփռված մեր հայրենակիցների համար, որ մնան հայ, իրենց երեխաները արմատներով կապվեն մեր հողին, մեր հայրենիքին, մեր հավատքին։ Աստված թող խաղաղություն և բարօրրություն տա մեր երկրներին, մեր ժողովուրդներին»։
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



