Ահաբեկչություն՝ Կալիֆոռնիայում. կա 1 զոհ, 4 վիրավոր (տեսանյութեր)
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Պալմ Սփրինգս քաղաքում վերարտադրողական բժշկության կլինիկայի մոտ ականապատ մեքենա է պայթել, կա 1 զոհ, 4 վիրավոր: ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) տեղի ունեցածն ահաբեկչություն է որակել։
«Սա կանխամտածված ահաբեկչություն է: Հետաքննության ընթացքում մենք կպարզենք՝ սա միջազգային ահաբեկչությո՞ւն էր, թե՞ ներքին ահաբեկչություն», - CBS News-ով հեռարձակվող մամուլի ասուլիսում ասել է ՀԴԲ Լոս Անջելեսի գլխավոր տնօրենի օգնական Ակիլ Դևիսը:
Պայթյունն իրականցրել է 25-ամյա մի երիտասարդ, որը թողած երկտողում պնդել է՝ լույս աշխարհ գալու համար համաձայնություն չէր տվել: Ուստի, որպես հարձակման թիրախ միտումնավոր ընտրել է բուժհաստատությունը, որտեղ մարդիկ գիտակցաբար պլանավորում են երեխա ունենալ։
Տեսանյութերը կարող եք դիտել Tert.am-ի թելեգրամյան ալիքում:
Հետևեք մեզ՝ այստեղ




















































