Վարդենյաց լեռնանցքում և Գորիս-Սիսիան ավտոճանապարհին մերկասառույց է
SOCIETYՀՀ տարածքում փետրվարի 4-ի ժամը 21.00-ի դրությամբ ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը: Դժվարանցանելի են Ապարան-Ծիլքար, Սպիտակ-Խնկոյան, Սոթք-Քարվաճառ և Ուրասար-Կաթնաղբյուր
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, Վարդենյաց լեռնանցքում և Գորիս-Սիսիան ավտոճանապարհին առկա է մերկասառույց:
ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:
ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:



