«Կինոմոսկվա»-ում կայացավ «Սիրո մեղեդի» ֆիլմի պրեմիերան
CULTURE
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ՝ մայիսի 15-ին, «Կինոմոսկվա»-ում կայացել է Հանրային հեռուստաընկերության նոր՝ «Սիրո մեղեդին» ֆիլմի պրեմիերան։
Ռեժիսոր Արամ Շահբազյանի ֆիլմը համեմված է երևանյան պատմություններով ու ընտանեկան դրամայով:
Ֆիլմում գլխավոր հերոսներին մարմնավորում են Միքայել Վաթինյանը, Մարիամ Ղազանչյանը, Դավիթ Մուշեղյանը, Աշոտ Փանոսյանը, Իշխան Ղարիբյանը, Հրաչուհի Ամիրյանը, Ռոբերտ Հակոբյանը, Զարուհի Հովհաննիսյանը, Նառա Սանթոյանը, Խորեն Լևոնյանը, Բաբկեն Չոբանյանը, Սոֆիկ Սարգսյանը, Գեորգի Հովակիմյանը և այլք:
Երբեմնի հայտնի և սիրված երգիչ Արսեն Վարունցը իր որդուն և թոռանը ժառանգություն է թողել ոչ միայն երգերն ու բարի համբավը, այլ նաև միջակ մարդկանց չար նախանձը։
Բոլորի կողմից սիրված երգերը դառնում են իսկական պատուահաս նրա որդու՝ Գարիկ Վարունիցի համար։ Մինչդեռ կրտսեր Արսեն Վարունցը, չհասկանալով տառապած հոր հորդորները և ժառանգած լինելով պապու կտրուկ բնավորությունը, առճակատվում է փորձություններին՝ ակամա խնդիրների մեջ քաշելով վաղուց երաժշտությունը անցյալում թողած հորը։
«Սիրո մեղեդին» ֆիլմը հասանելի է բոլոր կինոթատրոններում:
Հետևեք մեզ՝ այստեղ




















































